Рейтинг@Mail.ru
USD
369.01
EUR
434.14
RUB
4.9472
GEL
137.49
2026 թ. մայիսի 11, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+13

Օմբուդսմենը հորդորում է պետական միջոցներով չգնել էժան դեղորայք

08.10.2015, 22:04
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ՀՀ ԱԺ–ում ելույթի ժամանակ հորդորել է չգնել էժան դեղորայք պետպատվերի շրջանակում։
Օմբուդսմենը հորդորում է պետական միջոցներով չգնել էժան դեղորայք

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ՀՀ ԱԺ–ում ելույթի ժամանակ հորդորել է չգնել էժան դեղորայք պետպատվերի շրջանակում։

 «Պետպատվերի շրջանակում գնվող դեղորայքը հաճախ ոչ բավարար որակի է լինում։ Պատճառն այն է, որ հայտարարված գնումների մրցույթներում հաղթում են այն ընկերությունները, որոնք առաջարկում են դեղորայք ամենաէժան գներով։ Հարկավոր է վերանայել այս մոտեցումը», – ասաց Անդրեասյանը։

Նրա խոսքով` անընդունելի է առաջնորդվել ապրանքի էժանությամբ, երբ խոսքը մարդկանց առողջության մասին է։–0–