Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

Հայաստանում կենսաթոշակային ռեֆորմի դեմ բողոքի ակցիաները լուրջ արդյունքներ չեն ունենա. սոցիոլոգ

21.01.2014, 14:03
Հայաստանում կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրման դեմ անցկացվող բողոքի ակցիաները լուրջ արդյունքներ չեն ունենա, կարծում է սոցիոլոգիական հետազոտությունների «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը։
Հայաստանում կենսաթոշակային ռեֆորմի դեմ բողոքի ակցիաները լուրջ արդյունքներ չեն ունենա. սոցիոլոգ
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրման դեմ անցկացվող բողոքի ակցիաները լուրջ արդյունքներ չեն ունենա, կարծում է սոցիոլոգիական հետազոտությունների «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը։

2014 թվականի հունվարի 1–ից Հայաստանում ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որում ընդգրկված են 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիները։Աշխատողներն ամսական իրենց կուտակային հաշվին կներդնեն իրենց աշխատավարձի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ (61 դոլար ընթացիկ փոխարժեքով), ձեռնարկատերերի համար` 300 հազար դրամ (740 դոլար) կներդնի պետությունը։

«Չեմ կարծում, որ բողոքի շարժումը լուրջ թափ կհավաքի, քանի որ իրականում կուտակային կենսաթոշակային համակարգը ճիշտ լուծում է մեր երկրի համար։ Միաժամանակ, մենք պետք է ընթանանք այդ բարեփոխումների հստակ, ճիշտ ճանապարհով։ Ակտիվիստները պետք է ոչ թե հանդես գան բարեփոխման դեմ, այլ պետք է ստիպեն իշխանություններին դրանք ճիշտ իրականացնել»,– երեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց Ադիբեկյանը։

Կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչը բողոքի ալիք բարձրացրեց հասարակության շրջանում։ Երևանում բողոքի ակցիաներ են անցկացվում, մասնակիցները պահանջում են չեղյալ հայտարարել կամ գոնե հետաձգել այդ բաղադրիչի ներմուծումը։ Ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ չեն ցանկանում իրենց աշխատավարձի 5 տոկոսը վստահել կառավարությանը, քանի որ վստահ չեն, թե 63 տարեկանը լրանալուց հետո այդ գումարները հետ կվերադարձվեն։

Ադիբեկյանի խոսքով` խնդիրը ոչ թե կուտակային համակարգն է, այլ ցածր աշխատավարձերը։

«Իրականում աշխատավարձերի` կուտակային համակարգին հատկացվող 5 տոկոսը լուրջ գումար չէ, առավել ևս, որ քաղաքացիները պետք է գիտակցեն, որ դա արվում 1 նրանց ապագայի ապահովման համար։ Այսօր հիմնական խնդիրը տվյալ համակարգի նկատմամբ բնակչության անվստահությունն է և համոզված չլինելը, որ իրենց գումարները հետագայում կվերադարձվեն»,– նշեց սոցիոլոգը։

Այդ առիթով նա ավելացրեց, որ բնակչության վստահությունը ձևավորելու համար ժամանակ է պետք` այնպես, ինչպես դա ժամանակին կատարվեց բանկային համակարգի նկատմամբ վստահության ձևավորման հարցում։

Ադիբեկյանը կարծում է, որ կուտակային կենսաթոշակային համակարգին աստիճանական անցումը փոխարինվեց պարտադիրով հայ ժողովրդի մտածողության պատճառով։

«Մեր ազգն ապրում է այսօրով և հոռետեսորեն է մոտենում, այսպես կոչված, «վիրտուալ» միջոցներին։ Հենց այդ պատճառով էլ առանց պարտադիր անցման կենսաթոշակային բարեփոխումներն առհասարակ շրջանառության մեջ չէին մտնի»,– ընդգծեց Ադիբեկյանը։ -0