Рейтинг@Mail.ru
USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. մայիսի 1, ուրբաթ
եղանակը
Երևանում
+20

Աշխատանքային գրքույկները Հայաստանում հունվարի 1-ից դուրս կգան շրջանառությունից

18.08.2016, 16:27
Հայաստանում 2017 թվականի հունվարի 1-ից աշխատանքային գրքույկները դուրս կգան շրջանառությունից: Համապատասխան որոշումը կայացվել է հինգշաբթի ՀՀ կառավարական նիստի ժամանակ:
Աշխատանքային գրքույկները Հայաստանում հունվարի 1-ից դուրս կգան շրջանառությունից

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2017 թվականի հունվարի 1-ից աշխատանքային գրքույկները դուրս կգան շրջանառությունից: Համապատասխան որոշումը կայացվել է հինգշաբթի ՀՀ կառավարական նիստի ժամանակ:

Ինչպես նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, գործատուների մոտ գտնվող աշխատանքային գրքույկները կփոխանցվեն լիազոր մարմին, որը բոլոր տվյալները կմուտքագրի տվյալների համապատասխան շտեմարան: Ապա, նախարարի խոսքով, աշխատանքային գրքույկները կվերադարձվեն սեփականատերերին։ 

«Այս աշխատանքները կկատարվեն երկու տարվա ընթացքում: Արդյունքում, տվյալների շտեմարանում կհայտնվի քաղաքացիների աշխատանքային փորձի մասին ողջ տեղեկատվությունը, ինչն իր հերթին կբարձրացնի կենսաթոշակային համակարգի կառավարելիության մակարդակը», - ավելացրեց Ասատրյանը: -0-