Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովը կանցկացվի Ծաղկաձորում հունիսի 10-ից 15-ը
16.04.2014,
15:04
Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովը կանցկացվի Ծաղկաձորում հունիսի 10-ից 15-ը, հայտնեց Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի նախագահ Մհեր Սիմոնյանը։
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /ԱՌԿԱ/. Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովը կանցկացվի Ծաղկաձորում հունիսի 10-ից 15-ը, հայտնեց Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի նախագահ Մհեր Սիմոնյանը։
Նրա խոսքով` համաժողովին կմասնակցի 150 երիտասարդ՝ ԱՊՀ–ից, Բալթյան երկրներից և Վրաստանից։
«Այսօրվա դրությամբ, բացի Թուրքմենստանից, մյուս երկրները մասնակցության հայտ են ներկայացրել»,– ասաց Սիմոնյանը լրագրողներին։
Նա նշեց, որ համաժողովը կանցնի ՌԻԱ Նովոստիի, ՀԱՊԿ վերլուծական կենտրոնի և Պետդումայի երիտասարդ պատգամավորների հետ համատեղ։
Սիմոնյանը նշեց նաև, որ Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամը հաղթել է մրցույթում և 3,625 մլն դոլար է շահել այս համաժողովը անցկացնելու համար։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն իր հերթին ընդգծեց, որ միջոցառման բոլոր ծախսերը, այդ թվում` հայկական պատվիրակության մասնակցության ծախսերը, ռուսական կողմն է հոգալու։
Եվրասիական երիտասարդական առաջին համաժողովն անցկացվել է 2012 թվականի օգոստոսի 22-27-ը Ծաղկաձորում։-0-