Հայաստանից գրեթե կես միլիոն զբոսաշրջիկ Վրաստան է այցելել 2014 թ.–ի I կիսամյակում
08.08.2014,
13:40
Հայաստանից մոտ 486.5 հազար զբոսաշրջիկ Վրաստան է այցելել 2014 թվականի առաջին կիսամյակում։ Ինչպես վկայում են Վրաստանի զբոսաշրջության ազգային ադմինիստրացիայի տվյալները, զբոսաշրջիկների թիվը Հայաստանից հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 5 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանից մոտ 486.5 հազար զբոսաշրջիկ Վրաստան է այցելել 2014 թվականի առաջին կիսամյակում։ Ինչպես վկայում են Վրաստանի զբոսաշրջության ազգային ադմինիստրացիայի տվյալները, զբոսաշրջիկների թիվը Հայաստանից հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 5 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Միաժամանակ, գերատեսչության տվյալներով, Հայաստանը երրորդ տեղում է հաշվետու ժամանակահատվածում Վրաստան այցելած զբոսաշրջիկների թվով։
Ամենից շատ զբոսաշրջիկներ են այցելում Վրաստան Թուրքիայից` 658.8 հազար։ Բացի այդ, առաջին կիսամյակում Վրաստան է այցելել մոտ 534.9 հազար զբոսաշրջիկ Ադրբեջանից, 298.5 հազար` Ռուսաստանից և մոտ 61.8 հազար` Ուկրաինայից։
Վրաստանի զբոսաշրջության ազգային ադմինիստրացիայի տվյալներով` առաջին կիսամյակում Վրաստան է այցելել 2 243 362 զբոսաշրջիկ, ինչը 2 տոկոսով ավելի է, քան 2013 թվականի առաջին կիսամյակում։ -0-