#ԱՄԵՐԻԱԲԱՆԿ
Ամերիաբանկի զուտ շահույթն 9 ամիսներին կազմել է 5.1 մլրդ դրամ` ավելանալով 11.2%–ով
Ամերիաբանկի զուտ շահույթը 2014 թվականի հունվար–սեպտեմբերին աճել է 11.2 տոկոսով` մինչև 5.1 մլրդ դրամ, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց «Ամերիաբանկ» ՓԲԸ–ի տնօրինության անդամ, գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը` ամփոփելով այս տարվա 9 ամիսների գործունեության արդյունքները։Հայաստանի ԿԲ–ն կարևորում է ինստիտուցիոնալ ներդրողների մուտքը տեղական ֆինանսական շուկա
Հայաստանի Կենտրոնական բանկը կարևորում է ինստիտուցիոնալ ներդրողների մուտքը հայկական ֆինանսական շուկա, հինգշաբթի Ամերիաբանկի և FMO–ի միջև պայմանագրի ստորագրման արարողության ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը։Ամերիաբանկի ՓՄՁ-ների վարկավորման պորտֆելը 2014 թ.-ի օգոստոսին աճել է 65% և կազմել է $14 մլն
Ամերիաբանկի փոքր և միջին բիզնեսի վարկավորման պորտֆելը 2014 թ.-ի օգոստոսին, 2013 թ.-ի օգոստոսի համեմատ, աճել է 65 տոկոսով և կազմել 14 մլն դոլար, երեքշաբթի լրագրողներին ասաց Ամերիաբանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը:Ամերիաբանկի առևտրային ֆինանսավորման պորտֆելը 9 ամսում աճել է 43%՝ հասնելով մոտ 50 մլն դոլարի
Հայկական Ամերիաբանկի առևտրային ֆինանսավորման պորտֆելը 2014 թ.-ի ինը ամսվա արդյունքում կազմել է մոտ 50 մլն դոլար՝ 2013 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 43 տոկոսով, չորեքշաբթի լրագրողներին ասաց Ամերիաբանկի կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը:Ամերիաբանկը ներդրել է նոր համակարգ` AmeriaToken մեկանգամյա գաղտնաբառ գեներացնող հեռախոսային հավելված
Առցանց բանկային ծառայություններից օգտվող հաճախորդների համար Ամերիաբանկը ներդրել է նոր համակարգ` AmeriaToken մեկանգամյա գաղտնաբառ գեներացնող հեռախոսային հավելված, որն առաջին անգամն է կիրառվում հայաստանյան բանկային համակարգում:Ամերիաբանկի զուտ շահույթը առաջին եռամսյակում կազմել է 2,9 մլրդ դրամ՝ ավելանալով 3 տոկոսով
Ամերիաբանկի զուտ շահույթը 2014 թ.-ի հունվար-հունիսին ավելացել է 3 տոկոսով և կազմել 2,9 մլրդ դրամ, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի տնօրինության անդամ, գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը՝ ամփոփելով բանկի գործունեության արդյունքներն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում:Ամերիաբանկն արժանացել է Euromoney 2014 Գերազանցության մրցանակի՝ որպես Տարվա լավագույն բանկ Հայաստանում
Ամերիաբանկն արժանացել է Euromoney 2014 ամսագրի «Գերազանցություն» մրցանակի՝ որպես «Տարվա լավագույն բանկ» Հայաստանում: Ինչպես հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը, այս պատվավոր մրցանակին Ամերիաբանկն արժանանում է երրորդ անգամ:Ամերիաբանկը վարկային գիծ կտրամադրի հաճախորդների անկանխիկ ծախսերի հիման վրա
Ամերիաբանկը «Անկանխիկ ազատություն» ակցիայի շրջանակում գործարկել է վարկային գծի տրամադրման առաջարկ՝ հաճախորդների անկանխիկ ծախսերի հիման վրա, չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:Ամերիաբանկի ֆակտորինգային գործառույթների ծավալն աճել է 66%-ով` կազմելով $31 մլն.
Ամերիաբանկի ֆակտորինգային գործառույթների ծավալն աճել է 66%-ով 2012 թ. համեմատ` կազմելով $31 մլն., ասաց Ամերիաբանկի Կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը «Ֆակտորինգային գործառնություններ 2013» խորագրով միջոցառման ժամանակ, որի շրջանակներում ներկայացվեցին Ամերիաբանկի 2013թ.-ի ֆակտորինգային գործառնությունների արդյունքները։Ամերիաբանկը ներկայացնում է ՓՄՁ–ների վարկավորման նոր արշավ` «Բումերանգ»
Ամերիաբանկը հանդես է գալիս ՓՄՁ-ների վարկավորման հատուկ արշավով, ինչը ՓՄՁ-ներին հնարավորություն կընձեռի օգտվել Ամերիաբանկի կողմից առաջարկվող վարկավորման նոր առավելություններից, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։Ամերիաբանկը հրապարակել է «Ժամանակակից բիզնես միջավայր» ինտերիերի դիզայնի մրցույթի հաղթողների անունները
Ամերիաբանկը «Զիգզագ» և «Սամսունգ» ընկերությունների հետ համատեղ ամփոփել է «Ժամանակակից բիզնես միջավայր» ինտերիերի դիզայնի մրցույթի արդյունքները, որի մասնակիցները ներկայացրել էին Ամերիաբանկի ներքին վերապատրաստման կենտրոնի ինտերիերի դիզայնի և տեղեկատվական պաստառների նախագծեր, որոնք նախատեսված են «Զիգզագ» էլեկտրոնիկայի խանութներում «Սամսունգ» ապրանքանիշի էլեկտրատեխնիկայի համար։Ամերիաբանկի Visa 2 քարտապանները Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցելու ուղեգրեր են շահել դեպի Բրազիլիա
Ամերիաբանկի Visa քարտապաններ Աննա Ղարիբյանն ու Արթուր Թորոսյանը Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցելու ուղեգրեր են շահել դեպի Բրազիլիա, հունիսի 16–19–ին նրանք կլինեն Ֆորտալեզայում և հունիսի 30–ից հուլիսի 3–ը` Սալվադորում։Ամերիաբանկին ֆակտորինգով զիջված դրամական պահանջի ընդհանուր ծավալն I եռամսյակում աճել է 182%-ով և կազմել շուրջ 4.6 մլրդ ՀՀ դրամ
Ամերիաբանկի ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքները վկայում են, որ բանկը շարունակում է առևտրի ֆինանսավորման ոլորտում կայուն աճի տեմպեր գրանցել ֆակտորինգային գործառնությունների գծով` ամրապնդելով առաջատար դիրքերը ՀՀ բանկային համակարգում:Ամերիաբանկը 2014 թվականի արդյունքում բոլոր հիմնական ցուցանիշների 20-25%–անոց աճ է ակնկալում
Ամերիաբանկն ակնկալում է, որ 2014 թ.–ի արդյունքներով բոլոր հիմնական ցուցանիշների 20-25%–անոց աճ է գրանցելու 2013 թվականի համեմատ, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց «Ամերիաբանկ» ՓԲԸ–ի տնօրինության անդամ, գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը` ամփոփելով 2014 թվականի առաջին եռամսյակի արդյունքները։Ամերիաբանկը կարող է ամեն ամիս մինչև 80 մլն դոլարի վարկեր տրամադրել, սակայն Հայաստանի տնտեսությունը դրան պատրաստ չէ
Ամերիաբանկը կարող է ամեն ամիս մինչև 80 մլն դոլարի վարկեր տրամադրել, սակայն Հայաստանի տնտեսությունը դրան պատրաստ չէ, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց «Ամերիաբանկ» ՓԲԸ–ի տնօրինության անդամ, գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը` ամփոփելով 2014 թվականի առաջին եռամսյակի արդյունքները։Ամերիաբանկի ակտիվներն առաջին եռամսյակում աճել են 8%–ով` կազմելով 339 մլրդ դրամ
Ամերիաբանկի ակտիվները 2014 թվականի առաջին եռամսյակում աճել են 8 տոկոսով և կազմել 339 մլրդ դրամ` Հայաստանի բանկային համակարգի տվյալ ցուցանիշի նվազման միտման ֆոնին, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց «Ամերիաբանկ» ՓԲԸ–ի տնօրինության անդամ, գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը` ամփոփելով 2014 թվականի առաջին եռամսյակի արդյունքները։Նորություններ 361 - 380 of 443
First | Prev. | 17 18 19 20 21 | Next | Last