#ԱՄԵՐԻԱԲԱՆԿ
ՀՀ ԿԲ ղեկավարը կարծում է, որ Ամերիաբանկի օրինակը կնպաստի Արցախում մյուս բանկերի և բիզնեսների ստեղծմանը
ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը Ստեփանակերտի Ամերիաբանկի մասնաճյուղի վերաբացման ընթացքում հայտնել է, որ տվյալ փաստը օրինակ կծառայի Արցախի Հանրապետությունում մյուս բանկերի և նոր բիզնեսների բացման համար։Ամերիաբանկը մտադիր է երկու տարվա ընթացքում 10 մլն դոլարով ավելացնել «Ստեփանակերտ» մասնաճյուղի վարկային պորտֆելը
«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն մտադիր է երկու տարվա ընթացքում 10 մլն դոլարով ավելացնել «Ստեփանակերտ» մասնաճյուղի վարկային պորտֆելը, տեղեկացրել է բանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։Ամերիաբանկի ակտիվներն առաջին կիսամյակում աճել են 50%–ով` կազմելով 366,4 մլրդ դրամ
Ամերիաբանկի ակտիվները 2013թ.–ի առաջին կիսամյակում աճել են շուրջ 50%-ով և կազմել 366,4 մլրդ ՀՀ դրամ, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից, իսկ պարտավորություններն աճել են 57%-ով` կազմելով ավելի քան 327 մլրդ ՀՀ դրամ:Ամերիաբանկը հաճախորդներին արձակուրդների ընթացքում անձնական պահատուփերի վարձակալման մեծ զեղչեր է առաջարկում
Արձակուրդների ընթացքում Ամերիաբանկն առաջարկում է նշանակալի զեղչեր բոլոր նրանց, ովքեր ցանկանում են Բանկին ի պահ հանձնել նյութական արժեքներ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։Ամերիաբանկը հեռանկարային սկսնակ մասնագետների համար անցկացնում է «Ամերիա սերունդ» ծրագիրը
Արդեն երկրորդ անգամ մեկնարկել է Ամերիաբանկի «Ամերիա Սերունդ» ծրագիրը, որը հնարավորություն է ընձեռում բանիմաց ու վառ անհատականություն ունեցող սկսնակ մասնագետներին իրենց աշխատանքային կենսագրությունը սկսելու «Ամերիա» թիմի կազմում, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը։Ամերիաբանկը «Միջազգային առևտրի ֆինանսավորման գործիքների և միջազգային ֆակտորինգի» թեմայով հանդիպում–սեմինար է անցկացրել
Ամերիաբանկը կազմակերպել է Առևտրի ֆինանսավորման վարչության աշխատակիցների և գործարարների հանդիպում-սեմինար «Միջազգային առևտրի ֆինանսավորման գործիքների և միջազգային ֆակտորինգի» թեմայով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։Ամերիաբանկի ավանդատուները կարող են իրենց նախընտրած պայմաններով օգտվել «Ամերիա» ավանդից
Ամերիաբանկը հաճախորդներին առաջարկում է «Ամերիա» ավանդատեսակը, որն ավանդատուների համար ազատության առավելագույն մակարդակ է ապահովում, տեղեկացրեց Ամերիաբանկի Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը։Ամերիաբանկը նախատեսում է 2013թ.–ի առաջին կիսամյակում մանրածախ պորտֆելն ավելացնել 15%–ով` հասցնելով ավելի քան 80 մլն դոլարի
Ամերիաբանկը նախատեսում է 2013թ.–ի առաջին կիսամյակում մանրածախ պորտֆելն ավելացնել 15%–ով` 70 միլիոն դոլարից հասցնելով ավելի քան 80 մլն դոլարի, երեքշաբթի լրագրողներին ասաց Ամերիաբանկի Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը։Ամերիաբանկը Հայաստանի ՓՄՁ սուբյեկտներին 5–50 մլն դրամի վարկեր է առաջարկում
Ամերիաբանկը մայիսի 15–ից մինչև հունիսի 28–ն ընկած ժամանակահատվածում առաջարկում է «Պարզ և արագ փաթեթ», որը նախատեսված է 5մլն-ից մինչև 50 մլն դրամ կամ համարժեք արտարժույթի չափով վարկի պահանջարկ ունեցող փոքր և միջին ձեռնարկությունների համար, տեղեկացրեց Ամերիաբանկի Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը։Ամերիաբանկը վերանայել է պլաստիկ քարտերի տրամադրման և սպասարկման պայմանները
Ամերիաբանկը վերանայել է պլաստիկ քարտերի տրամադրման պայմանները, ինչպես նաև հիմնականում նվազեցրել է դրանց սպասարկման սակագները, հայտնեց մանրածախ բանկային գործառնությունների տնօրեն Արման Բարսեղյանը` չնշելով կոնկրետ թվեր։ՎԶԵԲ–ն առաջին անգամ Հայաստանում հաստատող բանկի կարգավիճակ է շնորհել Ամերիաբանկին
Ամերիաբանկը դարձավ հայաստանյան առաջին բանկը, որին Վերակառուցման Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) առևտրի ֆինանսավորման ծրագրի (Trade Facilitation Programme - TFP) շրջանակում առաջին անգամ հաստատող բանկի կարգավիճակ շնորհեց, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։2013թ. I եռամսյակի արդյունքներով Ամերիաբանկի ֆակտորինգային գործարքների ծավալը բանկին զիջված պարտավորությունների մասով աճել է 36%-ով
2013թ. I եռամսյակի արդյունքներով Ամերիաբանկի ֆակտորինգային գործարքների ծավալը բանկին զիջված պարտավորությունների մասով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 36%-ով: Իսկ 2012թ. արդյունքներով Բանկին զիջված պարտավորությունների ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 3.7 անգամ` կազմելով շուրջ 7 մլրդ ՀՀ դրամ, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։Ամերիաբանկն առաջին եռամսյակում 15%–ով ավելացրել է ՓՄՁ վարկավորման ծավալները` հասցնելով 24 մլրդ դրամի
Ամերիաբանկի կողմից փոքր և միջին ձեռնարկատիրությունների վարկավորման ծավալները 15 տոկոսով աճել են 2013թ.–ի առաջին եռամսյակում` կազմելով ավելի քան 24 մլրդ դրամ, լրագրողներին հայտնեց բանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։Proparco ֆրանսիական ֆինանսական կազմակերպությունն Ամերիաբանկին 15 մլն դոլար է հատկացրել գյուղատնտեսական ձեռնարկությունների ֆինանսավորման համար
Տնտեսական համագործակցության առաջխաղացման և ներդրումների ֆրանսիական ընկերությունը (Proparco) և հայկական Ամերիաբանկը հինգշաբթի 15 մլն դոլարի վարկային համաձայնագիր են ստորագրել` գյուղատնտեսության և գյուղատնտեսական վերամշակման ոլորտում փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման համար։Հեղինակավոր միջազգային մասնագետ Ռոբերտ ֆոն Ռեկովսկին իր հարուստ փորձն ու գիտելիքները կկիսի հայ գործարարների հետ
Ապրիլի 19-ին Երևան է ժամանելու Ռոբերտ ֆոն Ռեկովսկին, որը համաշխարհային ակտիվների կառավարման ոլորտում ունի ավելի քան 23 տարվա աշխատանքային փորձ: Այցելելով Հայաստան` նա կունենա գործնական հանդիպումներ և իր հարուստ փորձն ու գիտելիքները կկիսի հայ գործարարների հետ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։ՎԶԵԲ–ը 12 մլն դոլարի չափով վարկ կհատկացնի Ամերիաբանկին` ՓՄՁ–ի, վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ֆինանսավորման համար
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 12 մլն դոլար գումարի չափով վարկ կհատկացնի Ամերիաբանկին` ՓՄՁ–ի, վերականգնովղ էներգետիկայի և էներգախնայողության ֆինանսավորման համար։ Համապատասխան վարկային պայմանագիրն այսօր ստորագրել են «Ամերիաբանկ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը և ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը։Նորություններ 401 - 420 of 443
First | Prev. | 19 20 21 22 23 | Next | Last