#ՀԱՅԱՍՏԱՆ
ՀՀ վարչապետը հրաժարական չի ներկայացնի. ՀՀԿ
Կիպրոսում օֆշորային ընկերություն հիմնելու գործում ՀՀ վարչապետի մասնակցության, ինչպես նաև Վերահսկիչ պալատի աղմկահարույց հաշվետվության շուրջ խոսակցությունների կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հնարավոր հրաժարականի մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը, երկուշաբթի լրագրողներին հայտնեց իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։ՀՀ վարչապետի հետ կապված «օֆշորային աղմուկը» չարակամ անձանց սադրանք է. սոցիոլոգ
Կիպրոսում օֆշորային ընկերություն հիմնելու գործում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցության շուրջ «օֆշորային աղմուկը» չարակամ անձանց սադրանք է, երկուշաբթի լրագրողներին հայտնեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը։Երևանում կանցկացվի «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» թեմայով ֆորումը
Հունիսի 26-27-ը Երևանում կանցկացվի «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» թեմայով երկրորդ ռազմավարական քաղաքական ֆորումը, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։Հայ–բրիտանական գիտական համագործակցությունը կբացի հայկական գիտության ներուժը. փորձագետ
Ռուսաստանում Բրիտանիայի դեսպանատան առընթեր Գիտության և նորարարությունների կենտրոնի և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի միջև գիտական համագործակցությունը կարող է նպաստել Հայաստանի գիտական ներուժի բացահայտմանը և օգտագործմանը, կարծում է Լոնդոնի Կայսերական քոլեջի ֆիզիկական քիմիայի պրոֆեսոր, Քիմիայի թագավորական միության անդամ Սերգեյ Ղազարյանը։ՀՀ ԱԺ խոսնակը 26-27-ին կմեկնի Ստրասբուրգ
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի Հանրապետության նախագահությունը ստանձնելու կապակցությամբ հունիսի 26-27-ը աշխատանքային այցով Ստրասբուրգ կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, հաղորդում է հայկական խորհրդարանի մամուլի ծառայությունը։ՀայՌուսգազարդում Հայաստանի մասնաբաժնի վաճառքը թույլ կտա խուսափել առաջիկա հինգ տարիներին գազի թանկացումից. ՀՀԿ
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ում ՀՀ կառավարության բաժնետոմսերի 20 տոկոսը ռուսական կողմին վաճառելը թույլ կտա առաջիկա հինգ տարիներին խուսափել գազի սակագների թանկացումից, երկուշաբթի լրագրողներին ասաց իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։Հայաստանում աշխատանքի 10 տարվա ընթացքում «Չեխական ավիաուղիները» տեղափոխել է ավելի քան 300 հազար ուղևոր գրեթե 2 հազար չվերթով
Պրահայի և Երևանի միջև օդային կապի իրականացման 10 տարվա ընթացքում «Czech Airlines»-ը երկու մայրաքաղաքներ է տեղափոխել ավելի քան 300 հազար ուղևոր` ընդհանուր առմամբ գրեթե 2 հազար չվերթով, հաղորդում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։Երևանի և հարակից գյուղերի բնակիչների համար ջրի սակագինը նվազել է և կազմել 170.256 դրամ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ուրբաթ սահմանել է Երևանի և հարակից գյուղերի բնակիչների համար ջրի սպառման սակագինը` 170.256 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն)` գործող 174,059 դրամ/խմ -ի փոխարեն։Բելառուսի ԱԳՆ–ն հերքել է Ղարաբաղի վերաբերյալ արված ձևակերպումները, որոնք վերագրել էին Լուկաշենկոյին
Բելառուսի ԱԳՆ–ն Բելառուսի ԱԳՆ–ն հերքել է Ղարաբաղի վերաբերյալ արված ձևակերպումները, որոնք վերագրել էին երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն է հայտնել արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։Կառավարությունը թիրախավորել է դատական և առողջապահության ոլորտները, որտեղ պետք է հակակոռուպցիոն միջոցառումներ իրականացվեն. վարչապետ
ՀՀ կառավարությունը կարևորում է հակակոռուպցիոն արդյունավետ քաղաքականության իրականացումն ու այդ ուղղությամբ մասնագիտական քննարկումները, որոնք հնարավորություն կտան մշակել հստակ ռազմավարություն և բացահայտել ճշգրիտ թիրախներ:Մեկնարկում է Երևանի մետրոյի վերակառուցման ծրագրի երկրորդ փուլը
ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ժամանակ հավանություն է տվել Եվրոպական ներդրումային բանկի հետ 5 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրի շրջանակներում Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագրի երկրորդ փուլի մեկնարկին։Նորություններ 11761 - 11780 of 14674
First | Prev. | 587 588 589 590 591 | Next | Last