#ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2013 թ.–ի հունվար–մայիսին աճել է 0,2%–ով` կազմելով մոտ $2 192,3 մլն
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2013 թվականի հունվար-մայիսին, 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 0,2 տոկոսով և կազմել է $2 192,2 մլն։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից։Հայաստանի արդյունաբերական արտադրանքը 2013թ.–ի հունվար–մայիսին աճել է 8 տոկոսով` կազմելով 464,1 մլրդ դրամ
Հայաստանի արդյունաբերական արտադրության ծավալը 2013 թվականի հունվար–մայիսին աճել է 8 տոկոսով` 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, և կազմել է շուրջ 464,1 մլրդ դրամ։ Այսպիսի տվյալներ է «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրել Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2013թ.–ի հունվար–մայիս ամիսներին աճել է 5,3%–ով.
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2013թ.–ի հունվար–մայիսին, 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 5,3 տոկոսով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից։Հայկական մեղրի արտահանումը եվրոպական երկրներ հնարավոր կլինի իրականացնել 2014 թվականի սկզբից
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռոզա Ծառուկյանի գլխավորած «Ֆերմերների ազգային միավորման» (ՖԱՄ) խորհրդի անդամներին՝ քննարկել գյուղատնտեսության տարբեր ճյուղերին առնչվող մի շարք հարցեր, տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:ՀՀ ԱԺ–ն հավանություն է տվել 2013 թվականի հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը 30%ով բարձրացնելու մասին օրենքի փոփոխություններին
ՀՀ ԱԺ–ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Նվազագույն աշխատավարձը բարձրացնելու մասին» օրենքում և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններին, որոնց համաձայն Հայաստանում 2013 թվականի հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը 30%–ով կբարձրանա և կկազմի 45 հազար դրամ։ՀՀ ԱԺ–ն հավանություն է տվել Դիլիջանի միջազգային դպրոցի ծրագրի շրջանակում արտոնություններ տրամադրելու մասին օրենքին
ՀՀ ազգային ժողովը չորեքշաբթի երրորդ և վերջանական ընթերցմամբ ընդունել է «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակում «Հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրինագիծը։Հայաստանը կընդունի ՍԾՏՀ նախագահությունը
Հայաստանը կընդունի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը ՍԾՏՀ երկրների ԱԳՆ ղեկավարի խորհրդի նիստի ժամանակ, որը տեղի կունենա հունիսի 21–ին Օդեսայում, հայտնում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։Ադրբեջանին ռուսական զենք մատակարարելու փաստը չի խախտի տարածաշրջանում առկա ուժերի հավասարակշռությունը. փորձագետ
Ադրբեջանին ռուսական զենք մատակարարելու փաստը չի խախտի տարածաշրջանում առկա ուժերի հավասարակշռությունը։ Այդ մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասել է ռազմական փորձագետ, Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը։ՀՀ կառավարությունն ու Գազպրոմը դեռ վերջնական որոշում չեն կայացրել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի մասնաբաժնի վաճառքի մասին. Էներգետիկայի նախարարություն
ՀՀ կառավարությունը և «Գազպրոմ» ԲԲԸ–ն դեռ վերջնական որոշում չեն կայացրել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի ՀՀ կառավարության բաժնետոմսերի 20 տոկոսը ռուսական կողմին վաճառելու հարցի շուրջ, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը։«Սպայկա» հայկական ընկերությունը 1000 տոննա տարողունակությամբ նոր սառնարանային համալիր է գործարկել
«Սպայկա» ընկերությունը հունիսի 18–ից 1000 տոննա տարողունակությամբ նոր սառնարանային համալիր է գործարկել` հրդեհից վառված սառնարանային տնտեսության փոխարեն, չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը։Հայաստանը զգալի հաջողությունների է հասել ՏԻՄ զարգացման հարցում. ԵԽ տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի ղեկավար
Հայաստանը վերջին տարիների ընթացքում զգալի հաջողությունների է հասել տեղական ինքնակառավարման մարմինների զարգացման գործում, Եվրախորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի բյուրոյի նիստից հետո Երևանում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց կոնգրեսի նախագահ Գերվիգ վան Ստաան։Արարատի մարզում գյուղացիներին դիզելային վառելիք և պարարտանյութ հատկացնելիս ամենաշատ խախտումներն են հայտնաբերվել. ֆիննախ
Գյուղացիներին մատչելի գներով դիզելային վառելիքի և ազոտական պարարտանյութի տրամադրման ծրագրի իրականացման ժամանակ ամենաշատ խախտումները և չարաշահումները հայտնաբերվել են Արարատի մարզում, երեքշաբթի տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը։«Էյր Արմենիա» և «Միջազգային հայկական ավիաուղիներ» ընկերությունները կարող են ազգային ավիափոխադրողների կարգավիճակ ստանալ. փորձագետ
«Էյր Արմենիա» և «Միջազգային հայկական ավիաուղիներ» ընկերությունները կարող են ազգային ավիափոխադրողի կարգավիճակ ստանալու թեկնածուներ դառնալ, կարծում է Հանրային խորհրդի ավիացի գծով ենթահանձնաժողովի անդամ Լևոն Ղազարյանը։Նորություններ 11781 - 11800 of 14674
First | Prev. | 588 589 590 591 592 | Next | Last