#ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը և ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը փոխշահավետ համագործակցություն կհաստատեն
Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿԾ) ղեկավար Միհրան Պողոսյանը և Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանն ուրբաթ Համագործակցության մասին հուշագիր են ստորագրել։Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ–ների միջև ԵԽ–ում համագործակցության վերաբերյալ խորհդատվություններ են անցկացվել Երևանում
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև Եվորպային խորհրդում համագործակցության վերաբերյալ խորհդատվություններ են անցկացվել նախօրեին Երևանում, հայտնում է հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունը։Հայաստանում պահածոների արտադրության ծավալը 2013 թվականի հունվար–ապրիլին 1240.3 տոննա է կազմել
Հայաստանում արտադրված պահածոների ընդհանուր ծավալը 2013 թվականի հունվար–ապրիլին կազմել է 1240.3 տոննա` 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 18.7 տոկոսով, հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը։Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի ծավալը 2013թ.–ի հունվար–ապրիլին աճել է 2,4%–ով` մինչև 100.1 մլրդ դրամ
Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի ծավալը 2013թ.-ի հունվար–ապրիլին կազմել է շուրջ 100.1 մլրդ դրամ՝ 2012 թվականի հունվար–ապրիլի համեմատ աճելով 2,4 տոկոսով։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից:ՀՀ էներգետիկայի նախարարը լուրջ չի ընդունում Հայաստան գազի մատակարարման հնարավորության մասին Ադրբեջանի հայտարարությունը
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հինգշաբթի լրագրողներին հայտնեց, որ լուրջ չի ընդունում Հայաստան գազի մատակարարման հնարավորության մասին Ադրբեջանի հայտարարությունը։Հայաստանի տնտեսության օլիգարխիական համակարգը սպառնալիք է ազգային անվտանգության համար. Գիրագոսյան
Հայաստանի տնտեսության օլիգարխիական համակարգը սպառնալիք է երկրի ազգային անվտանգության համար, «Հայաստան–ԵՄ ասոցացման մասին համաձայնագիր։ Անվտանգության հնարավորություններ և մարտահրավերներ» քննարկման ժամանակ կարծիք է հայտնել քաղաքագետ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը։Հայ սպառողները պետք է «ձգեն գոտիները», իսկ արտադրողները բարձրացնեն մրցունակությունը. տնտեսագետ
Հաշվի առնելով Հայաստանում գազի և էլեկտրաէներգիայի գների բարձրացումը` սպառողները պետք է վերանայեն իրենց ծախսերը, իսկ արտադրողներն աշխատեն իրենց արտադրանքի մրցունակության բարձրացման ուղղությամբ, կարծում է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։Հայաստանում ՀՆԱ–ի աճը 2013-2015 թթ.–ին 5% կկազմի, Համաշխարհային բանկի զեկույցը
Հայաստանում 2013 թվականի ՀՆԱ աճը կկազմի 5 տոկոս, և այդ ցուցանիշը կպահպանվի 2014-2015 թվականներին։ Այս մասին ասվում է Համաշխարհային բանկի « Գլոբալ տնտեսական հեռանկարներ» զեկույցում, որը հրապարակվել է հինգշաբթի։Հայ սլեքլայներները ծրագրում են մասնակցել Իրանում կայանալիք փառատոնին
Հայ սլեքլայներները ծրագրում են մասնակցել 2013 թվականի հոկտեմբերին Իրանում կայանալիք փառատոնին, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` վկայաբերելով Stepslackliners ակումբի հիմնադիրներից մեկին` Ահարոն Խաչատրյանին։Հայ–ռուսական գիտազբոսաշրջային արշավի մասնակիցները Արագած են բարձրանում
«Ճանապարհ դեպի ԱՊՀ երկրների երիտասարդական զբոսաշրջային միասնական տարածք» կարգախոսով երկրորդ գիտազբոսաշրջային արշավի մասնակիցները որոշել են հինգշաբթի հաղթահարել քառագագաթ Արագած լեռան երկու գագաթները, 3200 մետր բարձրության վրա օդընտելացումից հետո, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։ՀԾԿՀ–ն ջրի սակագների հստակեցման աշխատանքային քննարկում է անցկացրել, որը փակ է եղել ԶԼՄ–ների համար
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չորեքշաբթի աշխատանքային նեղ մասնագիտացված աշխատանքային քննարկում անցկացրեց ջրի սակագների վերաբերյալ, որը փակ էր ԶԼՄ–ների համար, հայտնեց ՀԾԿՀ մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը։ՀՀ էներգետիկայի նախարարը չկարողացավ հիշել գազի սակագների փոփոխության մասին պայմանագրի ստորագրման կոնկրետ ամսաթիվը
ՀՀ բնական պաշարների և էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ չկարողացավ հիշել գազի սակագների փոփոխության մասին պայմանագրի ստորագրման կոնկրետ ամսաթիվը։Նորություններ 11821 - 11840 of 14674
First | Prev. | 590 591 592 593 594 | Next | Last