#ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստանում արտադրված ծխախոտի ծավալը 2013 թ.–ի հունվար–ապրիլ ամիսների ընթացքում կազմել է 10,2 մլրդ դրամ` ավելանալով 2,2 անգամ
Հայաստանում 2013 թվականի հունվար– ապրիլ ամիսներին արտադրված ծխախոտի ծավալը կազմել է 10,2 մլրդ դրամ` 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 2.2 անգամ։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունից։«ՀԿԵ» ՓԲԸ–ն հորդորում է քաղաքացիներին անվտանգության կանոնները պահպանել երկաթուղային անցումներում
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Վալկոն կոչ է արել երկաթուղային հատվածին հարող տարածքներում պահպանել անվտանգության կանոնները երկաթուղային անցումներում։Հայկական խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատել է Դիլիջանի միջազգային դպրոցի ծրագրերի շրջանակներում արտոնությունների մասին օրենքը
ՀՀ Ազգային ժողովը չորեքշաբթի առաջին ընթերցմամբ ընդունել է ««Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսասյին արտոնությունների տրամադրման մասին» օրինագիծը։Հայաստանը պետք է հումորով վերաբերվի գազի մատակարարման հնարավորության վերաբերյալ Ադրբեջանի հայտարարությանը. քաղաքագետ
Հայաստանը պետք է հումորով վերաբերվի հանրապետություն գազի մատակարարումների հնարավորության մասին Ադրբեջանի հայտարարությանը, ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալը 2013 թվականի հունվար–ապրիլ ամիսներին աճել է 12,6%–ով` կազմելով 373,9 մլրդ դրամ
ՀՀ արդյունաբերական արտադրանքի ծավալն ընթացիկ տարվա հունվար–ապրիլ ամիսներին, 2012թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 12,6 տոկոսով և կազմել 373,9 մլրդ դրամ։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից։ՀՀ նախագահը ՌԴ պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն և շնորհավորել դեսպան Իվան Վոլինկինին ու դեսպանատան աշխատակիցներին տոնի առթիվ, հաղորդում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։Հայաստանում կոնյակի արտադրությունը 2013թ.-ի հունվար–ապրիլին նվազել է 4,6%-ով և 4 964,3 հազար լիտր կազմել
Հայաստանում ընթացիկ տարվա հունվար–ապրիլին, 2012թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կոնյակի արտադրությունը նվազել է 4,6%-ով և կազմել 4 964,3 հազար լիտր, տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:Հայ-ռուսական գիտատուրիստական արշավախմբի մասնակիցներն անցան Քասախի կիրճի անկոխ վայրերով
«Դեպի ԱՊՀ երկրների միասնական երիտասարդական տարածություն» հայ–ռուսական գիտատուրիստական երկրորդ արշավախմբի մասնակիցները նախօրեին անցել են Քասախի կիրճի անկոխ վայրերով, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։Հայաստանին գազ մատակարարելու հնարավորության մասին Ադրբեջանի հայտարարությունը քաղաքական շոու է. էներգետիկայի նախարարություն
Ադրբեջանի այն հայտարարությունը, որ եթե Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը լուծվի, վերջինս հնարավոր է քննարկի Հայաստանին գազ մատակարարելու հարցը, ընդամենը քաղաքական շոու է, երեքշաբթի հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը։ՀՀ էներգետիկայի նախարարությունը հետաքրքիր է համարում երկրում իրանական գազի մատակարարման ծավալների ավելացման հնարավորությունը
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը նշեց, որ Հայաստանում իրանական գազի մատակարարումների ծավալների ավելացման հարցը կարող է դիտարկվել։ՀՀ նախագահը մի շարք հրամանագրեր է ստորագրել ՊՆ համակարգի կադրային վերադասավորումների մասին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի մի շարք հրամանագրեր է ստորագրել Պաշտպանության նախարարության համակարգում կադրային վերադասավորումների մասին, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։Հայաստանի ՀՆԱ աճի ցուցանիշը 2014թ.–ին կկրճատվի մինչև 3-4%. ԿԲ կանխատեսում
Հայաստանի ՀՆԱ աճի ցուցանիշը կարող է նվազել 2014թ.–ին` մինչև 3–4 տոկոս` գազի և էլեկտրաէներգիայի սակագների վերջին բարձրացումների հետևանքով, երեքշաբթի ասուլիսի ժամանակ հայտնեց ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Արթուր Ստեփանյանը։ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը դեմ է Սյունիքում օտարերկրյա ֆերմերներին արոտավայրերի տրամադրմանը
Գյուղատնտեսության նախարարությունը կտրականապես դեմ է Սյունիքի մարզում օտարերկրյա ֆերմերներին արոտավայրերի տրամադրմանը, երեքշաբթի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը։ՀՐԱՏԱՊ. Հայաստանի ՀՆԱ աճի ցուցանիշը 2014թ.–ին կկրճատվի մինչև 3-4%. ԿԲ կանխատեսում
Հայաստանի ՀՆԱ աճի ցուցանիշը կարող է նվազել 2014թ.–ին` մինչև 3–4 տոկոս` գազի և էլեկտրաէներգիայի սակագների վերջին բարձրացումների հետևանքով, երեքշաբթի ասուլիսի ժամանակ հայտնեց ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Արթուր Ստեփանյանը։Նորություններ 11841 - 11860 of 14673
First | Prev. | 591 592 593 594 595 | Next | Last