#ՀԱՅԱՍՏԱՆ
Խոշոր եղջերավոր անասունի գլխաքանակը Հայաստանում 2012 թ.–ին ավելացել է 10.3%–ով` կազմելով 661 հազար գլուխ
Խոշոր եղջերավոր անասունի գլխաքանակը Հայաստանում 2012 թվականին ավելացել է 61.8 հազարով կամ 10.3 տոկոսով` կազմելով 661 հազար, ասաց Հայաստանի գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը։Աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն նշել է, որ Հայաստան կատարած այցելությունն իր համար ուխտագնացություն է
Աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելելու ընթացքում ուխտագնացություն է անվանել իր այցը Հայաստան, հայտնում է Էջմիածնի տեղեկատվական համակարգը։ՀՀ ԱԺ–ի նիստերից բացակայած 76 պատգամավորների աշխատավարձերը կրճատվել են 2.4 մլն դրամով
Հայաստանի Ազգային ժողովի նիստերից անհարգելի պատճառով բացակայելու համար 76 պատգամավորների աշխատավարձերը կրճատվել են 2 մլն 466 հազար 300 դրամ ընդհանուր գումարի չափով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ԱԺ մամուլի ծառայությունից:Երևանում բնակարանների գներն ապրիլին բարձրացել են` հասնելով մեկ քառակուսի մետրի դիմաց միջինը 271 հազար դրամի
Երևանում բազմաբնակարան շենքերի բնակտարածքների մեկ քառակուսի մետրի գինն ընթացիկ տարվա ապրիլին կազմել է 271400 դրամ՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 251900 դրամի դիմաց` ավելանալով 7.7 տոկոսով։Հայաստանի մարզերում ապրիլին 0,4%-ով թանկացել են մասնավոր տների գները
Հայաստանի մարզերում մասնավոր տների միջին շուկայական գները 2013 թվականի ապրիլին, մարտի համեմատ, բարձրացել են 0.4 տոկոսով։ Այս մասին ասվում է Հայաստանի անշարժ գույքի պետական կադաստրի՝ «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած հաշվետվության մեջ։Հայաստանում 2013 թ.–ի ապրիլին անշարժ գույքի ավելի քան 16 հազար գործարք է իրականացվել
Անշարժ գույքի գործարքների թիվը 2013 թվականի ապրիլին կազմել է 15824, ինչը 2,8 տոկոսով շատ է նախորդ ամսվա ցուցանիշից և 16,7 տոկոսով շատ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, ասվում է Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հաշվետվությունում։ԶԵԱԲ–ը կարող է քննարկել Հայաստանին «Հյուսիս–Հարավ» նախագծի համար 100 մլն դոլար տրամադրելու հարցը
Հայաստանին «Հյուսիս–Հարավ» նախագծի համար Զարգացման եվրասիական բանկի կողմից 100 մլն դոլարի տրամադրելու հարցը կարող է քննարկվել արդեն հունիսի վերջին, հայտնեց ԶԵԱԲ–ի Երևանյան ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Իգնատովը։Հայաստանի արդյունաբերության վարկավորման պորտֆելը շարունակում է աճ ցուցադրել` հասնելով 346 մլրդ դրամի. ԿԲ
Հայաստանի արդյունաբերության վարկավորման պորտֆելը 2013 թվականին աճ է ցուցադրում, և այս պահին կազմում է 346 մլրդ դրամ, երկուշաբթի խորհրդարանի նիստում հայտարարեց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։Էյր Արաբիա ավիաընկերությունը (Air Arabia) հայտարարել է, որ օգոստոսից վերսկսելու է թռիչքները Հայաստանի ուղղությամբ
Էյր Արաբիա (Air Arabia) խոշորագույն բյուջետային ավիաընկերությունը հայտարարել է, որ 2013 թվականի օգոստոսի 16–ից վերսկսում է շաբաթական երկու անգամ իրականացվող թռիչքները Հայաստանի ուղղությամբ, հայտնում է www.arabianbusiness.com պորտալը։Հայաստանում քամու էներգիայի ներուժը տասն անգամ գերազանցում է ՀԱԷԿ–ի հզորությունը. մոնիթորինգ
«Մաքուր էներգիա» հասարակական կազմակերպության մոնիթորինգի տվյալների համաձայն` Հայաստանում քամու էներգիայի ներուժը բոլոր ռեսուրսների օգտագործման դեպքում կկազմի 10 հազար ՄՎտ, ինչը տասն անգամ շատ է Հայկական ատոմակայանի արտադրած էներգիայից, հայտնեց «Մաքուր էներգիա» կազմակերպության փոխնախագահ Հայկ Խաչատրյանը։Նորություններ 11861 - 11880 of 14673
First | Prev. | 592 593 594 595 596 | Next | Last