#ՀԱՅԱՍՏԱՆ
Հայ փորձագետը չի հավատում, թե Թուրքիայում ռազմական հեղաշրջում կլինի
Թուրքիայում գրեթե անհնար է, որ «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը տապալելու նպատակով ռազմական հեղաշրջում լինի, կարծում է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը։Սյունիքում տեղի ունեցած միջադեպի մեղավորները պետք է անպայման պատժվեն. Ծառուկյան
ՀՀ Սյունիքի մարզում հունիսի սկզբին տեղի ունեցած միջադեպի մեղավորները պետք է անպայման պատժվեն` հետագայում նման դեպքերից խուսափելու համար, երկուշաբթի լրագրողներին խորհրդարանում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ՀՀ նախագահը Հռոմի Պապին Հայաստան է հրավիրել
Վատիկանում Հայաստանի Հանրապետության առաջին ռեզիդենտ դեսպան Միքայել Մինասյանն իր հավատարմագրերի հանձնման արարողության ընթացքում Հռոմի Պապին է փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Հայաստան այցելելու հրավերը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։Հայաստանը և Բելառուսը նախատեսում են ատոմային էլեկտրակայանների շահագործման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել. դեսպան
Հայաստանը և Բելառուսը նախատեսում են ատոմային էլեկտրակայանների շահագործման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոն։Հայաստանը և Բելառուսը նախատեսում են գյուղատնտեսական տեխնիկայի հավաքման համատեղ արտադրություն ստեղծել. դեսպան
Հայաստանը և Բելառուսը նախատեսում են գյուղատնտեսական տեխնիկայի համատեղ հավաքման արտադրություն ստեղծել, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոն։Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառության մակարդակը երկու տարում նախատեսվում է ավելացնել գրեթե կրկնակի. դեսպան
Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառության մակարդակը 1,5–2 տարում նախատեսվում է 2,5 անգամ ավելացնել, ուրբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանում Բելառուսի դեսպան Ստեպան Սուխորենկոն։«ՀայՌուսգազարդի» ղեկավարը դժգոհ է ՀԾԿՀ–ի կողմից սահմանված գազի նոր սակագներից
«ՀայՌուսգազարդ» ընկերության վարչության նախագահ–գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանն ուրբաթ լրագրողներին հայտնեց, որ դժգոհ է Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված գազի նոր սակագներից։«ՀայՌուսգազարդը» չի բացառել Հայաստանում իրանական գազի մատակարարման հավանականությունը. գլխավոր տնօրեն
«ՀայՌուսգազարդ» ընկերությունը պատրաստ է որպես այլընտրանք վերանայել Հայաստանում իրանական գազի մատակարարման հնարավորությունն այն դեպքում, եթե իրանական գազը ռուսականից ավելի էժան արժենա, ուրբաթ լրագրողներին հայտնեց «ՀայՌուսգազարդ» ընկերության վարչության նախագահ–գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը։Հայաստանում գազի թանկացումը չի կարող տրանսպորտի երթևեկության վճարի կրկնապատկման հանգեցնել. ՀԾԿՀ ղեկավար
Հայաստանում գազի գնի բարձրացումը ոչ մի կերպ չի կարող հանգեցնել հասարակական տրանսպորտի երթևեկության վճարի կրկնապատկման, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը։ՀՀ կառավարության կողմից գազի գնի սուբսիդավորումը կապահովվի ոչ պետբյուջեի հաշվին. ՀայՌուսգազարդ
«ՀայՌուսգազարդ» ընկերության վարչության նախագահ–գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը կարծում է, որ ՀՀ կառավարության կողմից նախատեսվող գազի գնի 30 տոկոսանոց սուբսիդավորումը կապահովվի ոչ պետական բյուջեի միջոցների հաշվին։Հայաստանի ՀԾԿՀ–ն հաստատել է բնական գազի 1000 խորանարդ մետրի դիմաց 156 հազար դրամ սակագինը
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ուրբաթ նիստում հաստատեց ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործող բաժանորդների համար գազի սակագինը 156 հազար դրամի չափով յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրի համար (ներառյալ ԱԱՀ)։ՀՐԱՏԱՊ. Հայաստանի ՀԾԿՀ–ն հաստատել է բնական գազի 1000 խորանարդ մետրի դիմաց 156 հազար դրամ սակագինը
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ուրբաթ նիստում հաստատեց ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործող բաժանորդների համար գազի սակագինը 156 հազար դրամի չափով յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրի համար (ներառյալ ԱԱՀ)։«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հանգստի կազմակերպման բացառիկ պայմաններ է առաջարկում իր քարտապաններին
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ամառային արձակուրդների կապակցությամբ VISA միջազգային վճարային համակարգի կողմից իր քարտապաններին առաջարկում է Դուբայում հանգստի կազմակերպման էքսկլյուզիվ պայմաններ:Նորություններ 11881 - 11900 of 14672
First | Prev. | 593 594 595 596 597 | Next | Last