#ՀԱՅԱՍՏԱՆ
ԱԻՆ նախարարը Հատուկ ջրափրկարարական ջոկատին ամենագնաց մեքենա կհանձնի` կահավորված տեղափոխման և հանգստի համար անհրաժեշտ պարագաներով ու ջեռուցման համակարգով
Հունիսի 7-ին ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը նոր տեխնիկա կհանձնի Հատուկ ջրափրկարարական ջոկատին` «ԶԻԼ 131 Կունգ» մակնիշի ամենագնաց մեքենա, որը կահավորված ջրափրկարարների տեղափոխման և հանգստի համար անհրաժեշտ պարագաներով ու ջեռուցման համակարգով։ԵՄ–ն ցանկանում է ծանոթանալ Եվրասիական կամ Մաքսային միություններին Հայաստանի մասնակցության մանրամասների հետ
Հայաստանին Եվրասիական կամ Մաքսային միություններում դիտորդի կարգավիճակի շնորհումը չի հակասում այն համաձայնագրերին, որոնց շուրջ Հայաստանը բանակցություններ է վարում Եվրամիության հետ, բայց ԵՄ–ն ցանկանում է ծանոթանալ այդ կառույցների փաստաթղթերի և դրույթների հետ, հայտարարել է ԵՄ–ի` ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի քարտուղար Փիթեր Ստանոն։Հայ ակտիվիստները հունիսի 7–ին ՀԾԿՀ–ին կառաջարկեն մեկ ամսով հետաձգել գազի սակագների վերաբերյալ նիստը
Քաղաքացիական նախաձեռնության մեջ միավորված հայ ակտիվիստները հունիսի 7–ին կառաջարկեն Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` մեկ ամսով հետաձգել բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագների հնարավոր բարձրացմանը վերաբերող հարցերով նիստը։Քամուց փլուզվել է «Զվարթնոց» օդանավակայանի VIP-սրահի տանիքը, վնասվել է մոտ մեկ տասնյակ ավտոմեքենա
Ուժեղ քամին պոկել է «Զվարթնոց» օդանավակայանի նախկին VIP սրահի տանիքը, հինգշաբթի հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով «Արմենիա–Միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանին։Հայաստանի անդամակցումը որևէ մաքսային միության հնարավոր է, եթե հրավեր ստանա նաև Ղարաբաղը. պատգամավոր
Հայաստանի անդամակցումը որևէ մաքսային միության հնարավոր է այն դեպքում, եթե նման հրավեր լինի նաև ԼՂՀ-ին, կարծում է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:Հայաստանի պետբյուջեի հարկային մուտքերը 2012 թ.–ին ավելացել են 14%–ով. հանձնաժողովի ղեկավար
Հայաստանի պետբյուջեի հարկային մուտքերը 2012 թվականին ավելացել են 14 տոկոսով, ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը` 2012 թվականի բյուջեի կատարողականին նվիրված մամուլի ասուլիսում։Վեկսելբերգը, Ուսմանովը, Քերիմովը, Չուբայսը և մյուսները կօգնեն Դիլիջանի միջազգային դպրոցի տաղանդավոր երեխաներին. Ռուբեն Վարդանյան
Ռուսաստանի և Եվրոպայի խոշոր ձեռներեցները, այդ թվում` հայազգի, 100 մլն դոլարի կրթաթոշակային բարեգործական հիմնադրամ կստեղծեն, որը կվճարի Հայաստանի և աշխարհի այլ երկրների տաղանդավոր երեխաների ուսուցումը Դիլիջանի միջազգային դպրոցում (DIS), հայտնեց DIS նախագծի ղեկավար, Sberbank CIB–ի համաղեկավար Ռուբեն Վարդանյանը։Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների` ավելի քան 10% կրճատումը երկրին կզրկի տնտեսական աճի հնարավորությունից. փորձագետ
Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների ավելի քան 10 տոկոս կրճատումը երկրին կզրկի տնտեսական աճի հնարավորությունից, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը։ՀՀ կառավարությունը 70,5 մլն դրամ է հատկացրել անապահով ընտանիքներին բնական գազի օգտագործման դիմաց ծախսերի մի մասը վճարելու համար
ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ժամանակ որոշում է ընդունել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ին 70,5 մլն դրամ փոխանցելու մասին` 2013թ.–ի առաջին եռամսյակում բնակչության անապահով շերտերի կողմից բնական գազի օգտագործման դիմաց ծախսերի մի մասը վճարելու համար։Արմավիրի մարզում տեղի ունեցած կարկտահարությունից տուժած ավելի քան 1600 ընտանիք 50 հազար դրամի չափով դրամական օգնություն կստանա
ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ժամանակ որոշում ընդունեց Արմավիրի մարզում տեղի ունեցած կարկտահարությունից տուժած 1606 սոցիալապես անապահով ընտանիքներին 50 հազար դրամի չափով միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին։Սարգսյանը մի շարք նախարարությունների հանձնարարել է պարզել ԱԶԲ–ի հանդեպ ունեցած պարտավորությունները` «Հյուսիս–Հարավ» միջանցքի կառուցման վերաբերյալ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է տրանսպորտի և կապի, էկոնոմիկայի, ֆինանսների և արտաքին գործերի նախարարություններին բանակցություններ անցկացնել Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ և պարզել «Հյուսիս–Հարավ» ավտոտրանսպորտային միջանցքի շինարարության ծրագրի իրականացման հարցերի շուրջ ԱԶԲ–ի հանդեպ ունեցած պարտավորությունները։ՀՀ կառավարությունը 857 մլն դրամ փոխհատուցում է տրամադրել կարկուտից տուժած գյուղացիներին
ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ժամանակ շուրջ 857 մլն դրամ է հատկացրել Արմավիրի մարզում տեղի ունեցած կարկտահարությունից տուժած գյուղացիներին` որպես հողի հարկի և ոռոգման ջրի վճարի փոխհատուցում։Նորություններ 11901 - 11920 of 14672
First | Prev. | 594 595 596 597 598 | Next | Last