#ՀԱՅԱՍՏԱՆ
Աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղում մալթացիները Հայաստանից միավորներ կորզելու մտադրություն ունեն. Գեդին
Մալթայի հավաքականն ամեն ինչ կանի, որպեսզի միավորներ կորզի հայկական թիմից 2014թ.–ի աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղում, հինգշաբթի խաղից առաջ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց մալթացիների մարզիչ Պիետրո Գեդինը։Համագործակցության երկրների ճարտարագետների համար կրթական ռեսուրսների հեռահար հասանելիության կետերի ցանց կբացվի Երևանում
Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության աջակցությամբ ուրբաթ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) ԱՊՀ երկրների ճարտարագետների համար կրթական ռեսուրսների հեռահար հասանելիության կետերի ցանց կբացվի։80 հեկտար տարածք ծածկող հակակարկտային մեկ կայանի կապիտալ ծախսերը մոտ 7 մլն դրամ են կազմում
80 հեկտար մակերես ծածկող հակակարկտային մեկ կայանի կապիտալ ծախսերը կազմում են մոտ 7 մլն դրամ, իսկ 1 հեկտարի հաշվով հակակարկտային ցանցի արժեքը տատանվում է 12-22 հազար դոլարի սահմաններում, ասաց Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։Հայաստանի հարկային քաղաքականությունը ՓՄՁ–ի նկատմամբ պետք է վերանայվի. ԿԲ նախկին նախագահ
Հայաստանի հարկային քաղաքականությունը փոքր և միջին բիզնեսի նկատմամբ պետք է վերանայվի երկրում ակնկալվող տնտեսական զարգացումների կապակցությամբ, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։Երևանի կոնյակի գործարանը կազմակերպել էր «Պատասխանատվությունը բոլորինս է» ամենամյա երրորդ միջոցառումը
Հանդիսանալով Պեռնո Ռիկար խմբի անդամ` Երևանի կոնյակի գործարանն արդեն երրորդ տարին է, ինչ անցկացնում է «Պատասխանատվությունը բոլորինս է» (“Responsib’All Day”) միջոցառումը, տեղեկացնում են գործարանի մամուլի ծառայությունից:Ամերիաբանկը «Միջազգային առևտրի ֆինանսավորման գործիքների և միջազգային ֆակտորինգի» թեմայով հանդիպում–սեմինար է անցկացրել
Ամերիաբանկը կազմակերպել է Առևտրի ֆինանսավորման վարչության աշխատակիցների և գործարարների հանդիպում-սեմինար «Միջազգային առևտրի ֆինանսավորման գործիքների և միջազգային ֆակտորինգի» թեմայով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։Հայաստանի ՏՄՊՊՀ–ն 2012 թ.–ին 244 մլն դրամի չափով տուգանել է տնտեսվարող սուբյեկտներին
Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 2012 թվականին տնտեսվարող սուբյեկտներին տուգանել է 244 մլն դրամի չափով, ինչը 34 տոկոսով պակաս է 2011 թվականի ցուցանիշից, չորեքշաբթի հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը ԱԺ–ում` Հայաստանի 2012 թվականի պետբյուջեի կատարման քննարկումների ընթացքում։Հայաստանը կարող է հրաժարվել Հյուսիս–Հարավ միջանցքի շինարարությունն իրականացնող իսպանական ընկերության ծառայություններից` ՎՊ–ի հայտնաբերած խախտումների պատճառով
Հայաստանի տրանսպորտի և կապի փոխնախարար Հրանտ Բեգլարյանը չի բացառում, որ Հայաստանը կհրաժարվի Հյուսիս–Հարավ միջանցքի շինարարությունն իրականացնող Corsan Corvian Construccion SA իսպանական ընկերության ծառայություններից` Վերահսկիչ պալատի կողմից հայտնաբերած խախտումների պատճառով։Հայ և ռուս պատգամավորները տրանսպորտային հարցեր կքննարկեն աշնանը
Համագործակցության հայ–ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովն աշնանը տրանսպորտի և լոգիստիկայի հետ կապված հարցեր կքննարկի, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը։Հայ–ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովը ՓՄՁ ոլորտի համագործակցությունը կքննարկի 2014թ.–ի գարնանը
Հայկական կողմը ծրագրում է 2014 թվականի գարնանը հայ–ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի շրջանակներում նախաձեռնել երկու երկրների փոքր և միջին բիզնեսի համագործակցության հարցի քննարկումը, հայտնեց Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը։Հայկական վերամշակող ձեռնարկությունները պատրաստ են գյուղացիներից գնել կարկուտից վնասված ամբողջ արտադրանքը. Գյուղատնտեսության նախարարություն
Հայկական վերամշակող ձեռնարկությունները պատրաստ են ֆերմերներից գնել կարկուտից վնասված արտադրանքի ողջ ծավալը, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։ՀՀ–ում կենսաթոշակների, նպաստների և պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացումը թույլ կտա խուսափել սոցիալական լարվածությունից. պատգամավոր
Հայաստանում կենսաթոշակների, նպաստների և պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացումը թույլ կտա խուսափել սոցիալական սրացումից և փոխհատուցել գների անխուսափելի բարձրացումը` պայմանավորված գազի ու էլեկտրաէներգիայի թանկացմամբ, կարծում է սոցիալական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը։Բնության պաշտպանությունը պետության, բիզնեսի և հասարակության ընդհանուր գործն է. ՀՀ վարչապետ
Բնության պաշտպանությունն ինչպես բարձրաստիճան պաշտոնյաների և գործարարների, այնպես էլ շարքային քաղաքացիների ընդհանուր գործն է, ասվում է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի` Բնապահպանի միջազգային օրվան նվիրված շնորհավորական ուղերձում։Մխիթարյանը ներողություն է խնդրել թիմակիցներից և երկրպագուներից Հայաստան–Չեխիա խաղից հետո արած արտահայտությունների համար
Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ներողություն է խնդրել հավաքականի իր ընկերներից և երկրպագուներից հավաքականի որոշ խաղացողների հասցեին արած արտահայտությունների համար։Նորություններ 11921 - 11940 of 14672
First | Prev. | 595 596 597 598 599 | Next | Last