#ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա համաձայնությունները զարգացում են պահանջում. ՌԴ դեսպան
Հայաստանի և Ռուսաստանի միջև գոյություն ունեն մի շարք համաձայնագրեր, ինչպես միջպետական, այնպես էլ միջկառավարական, և դրանք իրենց զարգացումն են պահանջում, երկուշաբթի հայտնեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը։Հայ–ռուսական գիտազբոսաշրջային երկրորդ արշավը կանցկացվի միասնական երիտասարդական զբոսաշրջային տարածքի կարգախոսի ներքո
Հայ–ռուսական երկրորդ գիտազբոսաշրջային արշավը կանցնի «Ճանապարհ դեպի ԱՊՀ երկրների երիտասարդական զբոսաշրջային միասնական տարածք» կարգախոսով, երկուշաբթի հայտնեց Հայաստանի տուրիզմի ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը։Հայաստանում գազի գների աճն արդյունաբերական և պարենային ապրանքների թանկացման կհանգեցնի. փորձագետներ
Հայաստանում գազի գների թանկացումը արդյունաբերական և պարենային ապրանքների բարձրացման կհանգեցնի, կարծում է Էներգետիկ ծառայությունների տրամադրման ասոցիացիայի նախագահ, «Տեխնո էկո» ՍՊԸ ղեկավար Միխայիլ Մարտիրոսյանը։Հայաստանում հրազենային վնասվածքից Ռազմական ինստիտուտի կուրսանտ է զոհվել
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ է զոհվել շաբաթ օրը երեկոյան Երևանում` ստացած հրազենային վնասվածքի հետևանքով, տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։Երևանը լիակատար փոխըմբռնում է ձեռք բերել նոր էներգաբլոկի կառուցման ֆինանսավորման հարցում. վարչապետ
«Ռոսատոմ»-ի ղեկավար Սերգեյ Կիրիենկոյի հետ ատոմային նոր էներգաբլոկի կառուցման ֆինանսավորման հարցում առկա է լիակատար փոխըմբռնում, նախօրեին Մինսկում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է հայկական կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանը։Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները պայմանավորվածություն են ձեռք բերել գրանտային բաղադրիչի տեսքով գազի գնի սուբսիդավորման մասին
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Տիգրան Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևը նախօրեին Մինսկում քննարկել են գազի գնի 30 տոկոս սուբսիդավորման հարցը, հաղորդում է հայկական կառավարության մամուլի ծառայությունը։PanArmenian Media Group–ը և Gallup International Association–ը Հայաստանում սկսում են սպառողական շուկայի հետազոտության ծրագիրը
PanArmenian Media Group ընկերությունը և Gallup International Association-ի հայկական ներկայացուցչությունը շաբաթ օրը համաձայնագիր են ստորագրել համագործակցության մասին, որով մեկնարկ է տրվել Հայաստանի սպառողական շուկայի հետազոտության համատեղ ծրագրին։Հայաստանի պետբյուջե 11,7 մլրդ դրամ է փոխանցվել պարտադիր սոցապահովագրության վճարումների հաշվին
Հայաստանի պետբյուջե 2013թ.–ի առաջին կիսամյակում 11,7 մլրդ դրամ է փոխանցվել անցյալ տարվա պարտավորությունների գծով պարտադիր սոցապահովագրության վճարումների հաշվին։ Եվս 6,8 մլրդ դրամ է ստացվել եկամտահարկի ուղղությամբ, շաբաթ օրը լրագրողներին տեղեկացրեց Հայաստանի Ֆինանսների նախարարության Բյուջեների կատարողականի հաշվետվությունների և վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը։«Զբաղվածության մասին» նոր օրինագիծը քննարկվել է ՀՀ կառավարությունում. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ կառավարությունը քննարկում է «Զբաղվածության մասին» նոր օրինագիծը, որը մշակվել է հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից, շաբաթ օրը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղեկացրեց Նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը։Հայաստանի պետբյուջեն 2013թ.–ի 4 ամսվա ընթացքում կատարվել է 27,5 մլրդ դրամ հավելուրդով. Ֆինանսների նախարարություն
Հայաստանի պետական բյուջեն 2013 թվականի հունվար–ապրիլ ամիսներին կատարվել է շուրջ 27,5 մլրդ դրամ հավելուրդով, շաբաթ օրը լրագրողներին հայտնեց Հայաստանի Ֆինանսների նախարարության Բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը։Ավելի քան 1.2 հազար հայ դիմորդ ռուսաց լեզվի ՄՊՔ է հանձնում
Հունիսի մեկին Հայաստանում մեկնարկել է ռուսաց լեզվի միասնական պետական քննությունը, որին, ըստ Գնահատման և թեստավորման կենտրոնի, մասնակցում է 1209 դիմորդ ողջ հանրապետության տարածքում։Այս տարի ռուսաց լեզվի ՄՊՔ հանձնող դիմորդների թիվը 30–ով պակաս է, քան 2012 թվականին։
Հայաստանում օտարերկրյա ներդրումները 2013թ.–ի հունվար–մարտին կրճատվել են 11.9%-ով՝ կազմելով 131 մլն դոլար
Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումները (ոչ բանկային համակարգով և առանց պետական կառավարման) 2012թ.-ի հունվար-մարտ ամիսներին, 2012թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել են 131 մլն դոլար`կրճատվելով 11.9 տոկոսով, հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։Նորություններ 11961 - 11980 of 14671
First | Prev. | 597 598 599 600 601 | Next | Last