#ՀԱՅԱՍՏԱՆ
Ռուսաստանի և Հայաստանի վարչապետները խոսել են եվրասիական ինտեգրման հարցում Երևանի մասնակցության մասին
Ռուսաստանը կարևորում է Մաքսային միության ինտեգրման հարցում Հայաստանի ձգտումը, Մինսկում հայ գործընկերոջ` Տիգրան Սարգսյանի հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է ռուս վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։Հայաստանի ՀԽ–ն կառավարությանը կառաջարկի պարզել «ՀայՌուսգազարդի» ծախսերը և գազի սակագների ձևավորումը
Հայաստանի Հանրային խորհուրդը բարձր է համարում 1 խմ գազի դիմաց 156 հազար դրամ սակագինը և այդ հարցի քննարկումից հետո կառավարությանը կառաջարկի պարզել գնագոյացումը, տեղեկացրեց Հանրային խորհրդի անդամ, Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ֆինանսական օգնություն է տրամադրել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի սաներին
«Երկրի մասշտաբով` յուրաքանչյուր երեխայի օգտին» սոցիալական ծրագրի շրջանակներում, ինչպես նաև Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ֆինանսական օգնություն է տրամադրել Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) սաներին, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։ՀԾԿՀ–ն դիտավորյալ կերպով ձախողեց գազի գնի շուրջ հանրային քննարկումները. ՀԽ անդամ
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) դիտավորյալ կերպով պատշաճ չկազմակերպեց և ձախողեց գազի գների բարձրացման հարցի շուրջ հանրային քննարկումները, կարծում է Հանրային խորհրդի անդամ, «Ազգային դեմոկրատների դաշինք» կուսակցության առաջնորդ Արշակ Սադոյանը։Երևանի Հանրապետության հրապարակի արդիականացման նախագիծը նպատակ ունի վերակառուցել այն` ոչ բառի բուն իմաստով. փոխքաղաքապետ
Երևանի Հանրապետության Հրապարակի վերակառուցման նախագծի ճարտարապետական մրցույթը ծրագրված է եղել մոտ երկու տարի առաջ՝ նպատակ ունենալով, սակայն, վերակառուցում` ոչ բառի բուն իմաստով, ուրբաթ 2012թ.–ի պետբյուջեի կատարման խորհրդարանական քննարկումների ընթացքում հայտնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը։ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները Ինովացիոն բանկի ստեղծման հայեցակարգ են ստորագրել
Համագործակցության երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստից հետո, ուրբաթ Մինսկում ստորագրվել է ԱՊՀ Ինովացիոն բանկի ստեղծման հայեցակարգը, հաղորդում է հայկական կառավարության մամուլի ծառայությունը։Հայաստանի քրեակատարողական համակարգը պահելու ծախսերը 2012 թ.–ի պետբյուջեում կազմել են 7.3 մլրդ դրամ
Հայաստանի քրեակատարողական համակարգը պահելու ծախսերը 2012 թվականի պետական բյուջեում կազմել են մոտ 7.3 մլրդ դրամ` 2011 թվականի համեմատ ավելանալով 3.9 տոկոսով, հայտարարեց Հյաաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ուրբաթ 2012 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկումների ընթացքում։Հայաստանի գերակայությունը ԵԽ նախարարների կոմիտեում նախագահելու ընթացքում կլինի մարդատյացությանը և ռասիզմին դիմակայելը. խոսնակ
Եվրոպայի համար լրջագույն մարտահրավեր է անհանդուրժողականությունը, և Հայաստանի առաջնահերթությունը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում կլինի դիմակայությունն այնպիսի մարտահրավերների, ինչպիսիք են մարդատյացության, անհանդուրժողականության և ռասիզմի դրսևորումները, հայտարարեց Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանը։Եվրոպական ուղղվածությունը և եվրաինտեգրման գործընթացները Հայաստանի գիտակցված ընտրությունն են
Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը գիտակցված ընտրության արդյունք է, հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Երևանում Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի բացման ժամանակ։Հունիսի 18-ին Երևանում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի բյուրոյի նիստը
Հայաստանը ԵՄ–ի անդամակացության հարց չի դնում և չի մասնակցում Մաքսային միությանը, որպեսզի հնարավորություն ունենա մասնակցելու ազատ առևտրի գոտում ինչպես ԵՄ–ի հետ, այնպես էլ հետխորհրդային տարածքուում, հայտնեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։Ավելի քան 25,3 մլրդ դրամ գրանտային և վարկային միջոցներ են ստացվել ՀՀ պետբյուջե 2012թ.–ին եվրաինտեգրման ծրագրերով
Ավելի քան 25,3 մլրդ դրամի չափով գրանտային և վարկային միջոցներ են ստացվել ՀՀ պետբյուջե 2012թ.–ին եվրաինտեգրման ծրագրերով, 2012թ.–ի պետբյուջեի կատարման մասին կառավարության հաշվետվության քննարկումների ընթացքում հինգշաբթի խորհրդարանում հայտնեց ՀՀ ֆինանսների առաջին փոխնախարար, գլխավոր գանձապահ Ատոմ Ջանջուղազյանը։ԵԽ–ի երկրների մայրաքաղաքների քաղաքապետերի հանդիպումը տեղի կունենա աշնանը Երևանում
Եվրախորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների քաղաքապետերի հանդիպումը տեղի կունենա աշնանը Երևանում, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ հինգշաբթի կայացած խորհրդակցությունից հետո հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության բաժինը։Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ հունիսի 1-ին մայրաքաղաքի Կենդանաբանական այգու մուտքը երեխաների համար ամբողջ օրն անվճար կլինի
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ մի շարք միջոցառումներ կանցկացվեն հունիսի 1–ին մայրաքաղաքում, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։Նորություններ 11981 - 12000 of 14670
First | Prev. | 598 599 600 601 602 | Next | Last