#ՀԱՅԱՍՏԱՆ
«Արմավիա» ընկերության ինքնաթիռը «պատանդ» է պահվում Չեխիայում, ավիաընկերությունը հերքում է վճարները չկատարելու մեղադրանքները
Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության ինքնաթիռներից մեկը Չեխիայում «պատանդ» է պահվում պարտքերի դիմաց, տեղեկացնում են լրատվամիջոցները: Ավիաընկերությունը հայտարարում է, որ բոլոր վճարումները կատարված են:Առաջարկվում է աուդիտի ոլորտում ինքնակարգավորման մեխանիզմ կամ կառույց ներդնել
Աուդիտի ոլորտում ինքնակարգավորման մեխանիզմների կամ կառույցի ներդրման հարցեր են քննարկվել Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատի (American Chamber of Commerce in Armenia - ՀԱԱՊ) անդամների և իր անդամ հանդիսացող խոշոր աուդիտորական ընկերությունների ներկայացուցիչների ու Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի նախագահ Ահարոն Չիլինգարյանի հետ հանդիպման ընթացքում, տեղեկացնում են ՀԱԱՊ մամուլի ծառայությունից:Հայտնաբերվել են ապօրինի հողահատկացումներ «Սևան ազգային պարկ»-ում
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ:ՀՀ կառավարությունը սահմանափակում է 40 աֆրիկյան երկրների քաղաքացիների մուտքը Հայաստան
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ կքննի աֆրիկյան 38 պետությունների ներառումը այն պետությունների ցանկում, որոնց քաղաքացիները Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոսական հիմնարկներ և միայն հրավերի հիման վրա:ՀՀ գյուղնախարարությունը 2012-ին ծրագրում է էականորեն բարձրացնել բանջարաբոստանային կուլտուրաների տեղական տեսակների արտադրության ծավալը
ՀՀ գյուղնախարարությունը 2012 թվականին ծրագրում է էականորեն բարձրացնել բանջարաբոստանային կուլտուրաների տեղական տեսակները , չորեքշաբթի լրագրողներին ասաց «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի» գիտական կենտրոնի տնօրեն Գայանե Սարգսյանը:Հայ-ավստրիական բանակցությունները խթան կլինեն քաղաքական երկխոսության ակտիվացման և տնտեսական համագործակցության զարգացման համար
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը բարձր են գնահատել ավստրիացի առաջնորդի այցի շրջանակներում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բացթողումները կործանարար կանդրադառնան ձկան պաշարների վրա. փորձագետ
Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բացթողումը կործանարար կանդրադառնա լճի ձկան պաշարների վրա, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը:«Armenia EXPO 2012» տարածաշրջանային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը կանցկացվի Երևանում սեպտեմբերին
«Armenia EXPO 2012» 12-րդ ամենամյա տարածաշրջանային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը կկազմակերպվի սեպտեմբերի 7 – 9-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, «ԱՌԿԱ»-ին տեղեկացրեցին LOGOS EXPO Center-ից:Ֆինանսների փոխնախարարի կարծիքով՝ բյուջեի հավելյալ հարկային եկամուտների հավաքագրման հետ խնդիր չի լինի. թերթ
ՀՀ ֆինանսների նախարարությունը որևէ խնդիր չի տեսնում 212 թվականի արդյունքում հավելյալ հարկային եկամուտների հավաքագրման մեջ, «Օրակարգ» թերթին տված հարցազրույցում ասել է ֆինասների փոխնախարար Վարդան Արամյանը:Հայաստանում մայիսին միջին ամսական աշխատավարձն ավելացել է 3,8%-ով՝ հասնելով 114,9 դրամի
Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը, օպերատիվ վիճակագրական տվյալներով, 2012թ.-ի մայիսին կազմել է 1140875 դրամ՝ 2011 թվականի մայիսի համեմատ աճելով 3,8 տոկոսով, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:ԱԶՍԲ-ն, ՎԶԵԲ-ը և ՎՏԲ Հայաստան Բանկը «Նաթֆուդ» ընկերությանը 4 մլն դոլարի սինդիկացված վարկ կտրամադրեն մսի վերամշակման համար
Առևտրի և զարգացման Սևծովյան բանկը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և ՎՏԲ Հայաստան Բանկը հայկական «Նաթֆուդ» ընկերությանը 4 մլն դոլարի սինդիկացված վարկ կհատկացնեն մսի վերամշակման հոսքագծի գործարկման նպատակով։Սևանա լճից ջրի բացթողումների ծավալը 170 մլն խորանարդ մետրից կհասցվի 320 միլիոնի
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանն առաջին ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց «Սեւանա լճի մասինե ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասինե օրենսդրական փաթեթը:Նորություններ 14381 - 14400 of 14623
First | Prev. | 718 719 720 721 722 | Next | Last