#ՀԱՅԱՍՏԱՆ
ՀՀ կառավարությունը «Աստրա Կրիստալս» ընկերության համար հետաձգել է ԱԱՀ գումարների վճարման ժամկետը
ՀՀ կառավարությունը երեք տարով հետաձգել է «Աստրա Կրիստալս» ընկերության համար ԱԱՀ գումարների վճարման ժամկետը: Ընկերությունը մտադիր է 4,2 մլրդ դրամ արժողությամբ ժամանակակից սարքավորում ներկրել Հայաստան:Հայտնի շոումեն Մարկ Սաղաթելյանը ավտովթարի հետևանքով ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել
Հայտնի շոումեն, ՈՒՀԱ ԵրՄի թիմի առաջնորդներից Մարկ Սաղաթելյանը Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Ճանապարհային ոստիկանությունից:ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն կլինի հուլիսի մեկից Հենրի Քերալին
Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն կլինի հուլիսի մեկից Հենրի Քերալին, ով նախկինում զբաղեցրել է ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տրանսպորտային հատվածի ղեկավարի պաշտոնը։ՀԲ-ի ցուցաբերած աջակցությունն ամրապնդել և ընդլայնել է երկկողմ գործընկերային հարաբերությունները. ՀՀ նախագահ
Համաշխարհային բանկի կողմից գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման համար Հյաստանին ցուցաբերված օժանդակությունն ավելի ամրապնդեց և ընդլայնեց ՀՀ և ՀԲ գործընկերային հարաբերությունները, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի պաշտոնավարման ժամկետն ավարտղ տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամի և այդ պաշտոնում նրան փոխարինող, տարածաշրջանային նոր տնօրեն Հենրի Քերալի հետ հանդիպման ընթացքում։«Արմավիա» ընկերությունը երկրորդ «Սուպերջեթ 100» օդանավը կստանա, որը կանվանակոչվի Մհեր Մկրտչյանի պատվին
Հերթական «Սուխոյ Սուպերջեթ 100» օդանավը պատրաստում են փոխանցման Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիային», հաղորդում է avia.ru-ն՝ հղում անելով «Սպեկտր-Ավիա» ԲԲԸ-ի մամուլի ծառայությանը:«ՀԿԵ» ընկերության ծառայություններից միջազգային հաղորդակցությունում 2012 թվականի հունվար-մայիսին մոտ 8 հազար ուղևոր օգտվել է
2012 թվականի հունվար-մայիսին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի՝ Երևան-Թբիլիսի-Երևան գնացքներով միջազգային հաղորդակցությունում փոխադրվել է 7,9 հազ. ուղևոր, ինչը 1,3% գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշին:Պաշտպանության նախարարությունը հետևում է ռեստորանում բժշկին ծեծի ենթարկելու կապակցությամբ հարուցված քրեական գործի ընթացքին
ՀՀ պաշտպանության նախարարությունը հետևում է ռեստորանում բժշկին ծեծի ենթարկելու կապակցությամբ հարուցված քրեական գործի ընթացքին, տեղեկացնում են նախարարության մամուլի ծառայությունից:Նվազագույնը 80-100 մլն դոլար կհատկացվի ՀՀ բնակապահովման տասնամյա ծրագրի իրագործմանը. վարչապետ
Նվազագույնը 80-100 մլն դոլար կհատկացվի Հայաստանում բնակարանային ապահովման տասնամյա ծրագրի իրագործմանը, հայտարարեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը չորեքշաբթի խորհրդարանի արտահերթ նիստում։Հայաստանում սպառողների վստահության ինդեքսը. 2012թ. երկրորդ եռամսյակում աճել է 0.4%-ով
Հայաստանում սպառողների վստահության ինդեքսը. 2012թ. երկրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ, աճել է 0.4%-ով և կազմել է 47,9, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:Հայաստանում ոռոգման ջրի պակասը կլրացվի Սևանա լճի ջրի հաշվին
Հայաստանում ոռոգման ջրի պակասը կլրացվի Սևանա լճից ջրի բացթողման հաշվին, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Ադիբեկ Ղազարյանը:Հայաստանն առաջիկա տարում պետք է տնտեսության 7 տոկոսանոց աճ ապահովի. թերթ
Տնտեսության 7 տոկոսանոց աճի ապահովումն առաջիկա տարում չափազանց կարևոր է Հայաստանի համար, «Հայոց Աշխարհ» թերթին տված հարցազրույցում ասաց «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը:Յոթտոկոսանոց տնտեսական աճ, և ինչ անել, որպեսզի մեղավորներ չլինեն
Երկուշաբթի կայացավ ՀՀ նորընտիր կառավարության անդրանիկ նիստը, որը վարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Գործադիր մարմնի հնգամյա ծրագիրն ընդունելուց հետո երկրի ղեկավարը նախարարների կաբինետի առաջ հանդես եկավ ելույթով, որը բավականին հավակնոտ հանձնարարական էր պարունակում՝ 2012 թվականի վերջում հասնել 7%-անոց տնտեսական աճի:Երևանում բնակարանների գինը փետրվարին կազմել է միջինը 250 հազար դրամ՝ մեկ քառակուսի մետրի դիմաց
Երևանում բազմաբնակարան շենքերի բնակտարածքների մեկ քառակուսի մետրի գինը փետրվարին կազմել է 250100 դրամ՝ հունվարին գրանցված 251250 դրամի դիմաց, նշված է «Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ «ԱՌԿԱ» գործակալությանը փոխանցած հաշվետվության մեջ:Նորություններ 14401 - 14420 of 14623
First | Prev. | 719 720 721 722 723 | Next | Last