#ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստանում ապրիլին միջին ամսական աշխատավարձն ավելացել է 1,1%-ով՝ հասնելով 118 497 դրամի
Նախնական գնահատականներով՝ Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2012թ.-ի ապրիլին հասել է 118 497 դրամի (302 դոլար կամ 8916 ռուբլի), ինչը 1,1 տոկոսով բարձր է մարտի ցուցանիշից, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատարը և ԿԲ նախագահը Բուխարեստում կմասնակցեն ԱՄՀ և ՀԲ հանդիպումներին
Հունիսի 15-ին ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար, ԱՄՀ կառավարիչ Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բուխարեստ (Ռումինիա)՝ մասնակցելու հունիսի 15-17-ը կայանալիք Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ներկայացուցչական հանդիպմանը: Պատվիրակության կազմում է նաև ՀՀ ԿԲ նախագահ, ԱՄՀ փոխկառավարիչ Արթուր Ջավադյանը:ՀՀ գյուղնախարարությունը պտղատուների բերքի աճ է կանխատեսում 2012 թվականին
2012 թվականին Հայաստանում պտղատուների բերքն ավելի շատ կլինի, քան նախորդ տարի, հինգշաբթի լրագրողներին հայտնեց Գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության, անտառատնտեսության և բույսերի պաշտպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Հարությունյանը:Կառավարությունը «ՀայՌուսգազարդին» ավելի քան 76 մլն. դրամ է փոխանցել՝ բնակչության անապահով խավերի կողմից բնական գազի օգտագործման ծախսերի մի մասը վճարելու համար
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ որոշում ընդունեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ հաշվին փոխանցել 76 մլն. 569 հազ. դրամ՝ բնակչության անապահով խավերի կողմից 2012թ. հունվար-մարտ ժամանակահատվածում բնական գազի օգտագործման ծախսերի մի մասը վճարելու համար:Չինաստանը մեծ կարևորություն է տալիս հայ-չինական հարաբերություններին և Հայաստանը ընդունում է որպես մեծ բարեկամ
Չինաստանի կառավարությունը մեծ կարևորություն է տալիս հայ-չինական հարաբերություններին և Հայաստանը ընդունում է որպես մեծ բարեկամ և լավ գործընկեր, ասվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին հասցեագրված Չինաստանի պետական խորհրդի նախագահ Վեն Ցզյա Բաոին շնորհավորական ուղերձում՝ ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում վերանշանակվելու և խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության հաղթանակի կապակցությամբ:HSBC Բանկ Հայաստանը 2012թ.-ին կպահպանի անցյալ տարվա աճի տեմպերը
HSBC Բանկ Հայաստանի վարկային պորտֆելը 2012թ.-ի առաջին եռամսյակում համահունչ է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի աճի տեմպերին, երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց HSBC Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆորդը (Astrid Clifford):Հայոց լեզվի քննությունից շուրջ 200 հոգի առավելագույն միավոր են ստացել
Հայոց լեզվի և գրականության միասնական պետական քննության շուրջ 200 մասնակիցներ Հայաստանում և ԼՂՀ-ում առավելագույն միավոր են ստացել, լրագրողներին ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը:Ֆինանսների նախկին նախարարն առաջարկում է հարկերից ազատել միկրոբիզնեսը և բյուջեն լրացնել տնտեսության ապակենտրոնականացման միջոցով
Միկրոբիզնեսի ազատումը բոլոր հարկերից և հաշվետվություններից կնպաստի Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծմանը, կարծում է հանրապետության ֆինանսների նախկին նախարար, Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի պրոռեկտոր Էդուարդ Սանդոյանը:Նորություններ 14421 - 14440 of 14623
First | Prev. | 720 721 722 723 724 | Next | Last