#ՀԱՅԱՍՏԱՆ
Երևանում ապրիլի 22-ին որոշակի ժամանակահատվածով կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը
Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առիթով կազմակերպված միջոցառումների անցկացմամբ պայմանավորված՝ ապրիլի 22-ին որոշակի ժամանակահատվածներով կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը մայրաքաղաքում, հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:Հայ գիտնականները ՄԱԿ-ի հետ համատեղ աշխատելու են ավիտեխնիկա ստեղծելու ուղղությամբ
Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և «Միավորված ավիաշինարարական կոորպորացիա» ՍՊԸ-ի նախագահ, ԳԱԱ արտասահմանյան անդամ Միխայիլ Պողոսյանն ուրբաթ Երևանում համաձայնագիր են ստորագրել ավիտեխնիկա ստեղծելու ոլորտում հեռանկարային ծրագրերի իրականացման մասին:Երևանը կշարունակի օժանդակել Աֆղանստանի խաղաղության և կայունության ապահովման գործին. ԱԳՆ
Հայաստանը շարունակելու է օժանդակությունը Աֆղանստանում խաղաղության, անվտանգության, կայունության և ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերին, նախօրեին հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում կայացած Հյուսիսատլանտյան դաշինքի՝ Աֆղանստանի հարցերով ընդլայնված հանդիպմանն արտաքին գործերի նախարարների մակարդակով, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:«Ժառանգություն» կուսակցությունն իշխանության գալու դեպքում մտադիր է Հայաստան 1,5 մլրդ դոլարի ներդրումներ ներգրավել
«Ժառանգություն» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում 1,5 մլրդ դոլարի ներդրումների ներգրավում, ՀՆԱ-ում հարկերի մասնաբաժնի ավելացում և մենաշնորհների վերացում է նախատեսում, ասաց կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը:ՎՏԲ Հայաստան Բանկը ՎՏԲ Խմբի բանկոմատների էլեկտրոնային քարտեզի նոր ծառայություն է գործարկել
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկեց նոր ժամանակակից ծառայություն` ՎՏԲ խմբի բանկոմատների էլեկտրոնային քարտեզ, որը մշակվել է ՎՏԲ խմբի «Մուլտիկարտա» ՍՊԸ պրոցեսինգային ընկերության կողմից, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:ՀԿԵ-ում էապես բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները
2012 թվականի առաջին եռամսյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում էապես բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնել են կազմակերպության մամուլի ծառայությունից:ՀՀ ԳԱԱ կազմում կա 64 ակադեմիկոս, կեսն աշխատում է Ակադեմիայի համակարգից դուրս
2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի կազմում ընդգրկված են 64 ակադեմիկոսներ և 61 թղթակից-անդամներ, որոնցից 34 ակադեմիկոսներ և 60 թղթակից-անդամներ աշխատում են ԳԱԱ համակարգից դուրս, ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն ակադեմիայի տարեկան ժողովում:ՀՀ ԳԱԱ-ն ու Միավորված ավիաշինական կորպորացիան կստորագրեն համաձայնագիր՝ ավիացիոն տեխնիկայի ստեղծման ծրագրերի իրականացման վերաբերյալ
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և Միավորված ավիաշինական կորպորացիան կստորագրեն Համաձայնագիր` ավիացիոն տեխնիկայի ստեղծման հեռանկարային ծրագրերի իրականացման վերաբերյալ, տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից:ՀՀ աշխատանքի և կրթության նախարարությունները երկրի հատուկ հանրակրթական հաստատություններում ուսումնասիրություններ կսկսեն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը չորեքշաբթի երկրի հատուկ հանրակրթական հաստատություններում ուսումնասիրություններ սկսելու մասին համատեղ հրաման են ստորագրել:Մասնավոր և պետական հատվածների համագործակցությունը ՀՀ տնտեսության մրցունակության բարձրացման գրավականն է. վարչապետ
Մասնավոր և պետական հատվածների համագործակցությունը ՀՀ տնտեսության մրցունակության բարձրացման գրավականն է. Հայաստանի 2011-2012թթ. Ազգային մրցունակության չորրորդ զեկույցի շնորհանդեսի ժամանակ հայտնել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:«ՀԿԵ» ՓԲԸ-ն աջակցել է Գյումրու պետական տեխնիկական քոլեջի մասնագիտատեխնիկական հրապարակի ձևավորմանը
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն աջակցություն է ցուցաբերել Գյումրու պետական տեխնիկական քոլեջում մասնագիտատեխնիկական հրապարակի ձևավորման գործում: ՀԿԵ-ի օգնությամբ հրապարակում տեղադրվել են 10 մետր երկարություն ունեցող երկաթուղային գծեր, վագոնային սայլակ, վագոնների ավտոմատիկ շղթայակցման սարք, կոմպրեսոր, ինչպես նաև ուսուցանման համար անհրաժեշտ այլ սարքեր:ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հեռացրել է ԵՊԼՀ ռեկտորին
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցնելու և աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին, հաղորդվում է նախարարության կայքում:Նորություններ 14581 - 14600 of 14623
First | Prev. | 728 729 730 731 732 | Next | Last