DPM կանադական ընկերությունը վեց տարվա ընթացքում շուրջ 155 մլն դոլարի ներդրում է կատարել Հայաստանում
26.04.2013,
19:18
Dundee Precious Metals կանադական ընկերությունը, որի հայաստանյան ներկայացուցիչն է Deno Gold Mining հայկական վերամշակող ընկերությունը, վերջին վեց տարվա ընթացքում Հայաստանում շուրջ 155 մլն դոլարի ներդրում է կատարել, տեղեկացրեց «Deno Gold Mining Company» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը։

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /ԱՌԿԱ/. Dundee Precious Metals կանադական ընկերությունը, որի հայաստանյան ներկայացուցիչն է Deno Gold Mining հայկական վերամշակող ընկերությունը, վերջին վեց տարվա ընթացքում Հայաստանում շուրջ 155 մլն դոլարի ներդրում է կատարել, տեղեկացրեց «Deno Gold Mining Company» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը։
«Վերջին վեց տարվա ընթացքում Dundee Precious Metals–ը շուրջ 155 մլն դոլար (շուրջ 63,7 մլրդ դրամ) է ներդրել։ Միաժամանակ միայն վերջին երեք տարվա ընթացքում ընկերությունը ներդրումներ է իրականացնել շուրջ 6 մլրդ դրամի չափով բնապահպանական ծրագրերի, 2 մլրդ դրամ` աշխատակիցների անվտանգության և առողջության ապահովման ծրագրերի և 800 մլն դրամ` նրանց ուսուցման և վերապատրաստման համար»,–ասաց Ջաբրայանը։
Ընկերության գլխավոր տնօրենը նշեց նաև, որ DGMC–ն 2012թ.–ի արդյունքներով Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է 9–րդ տեղը` երկրի պետբյուջե վճարելով ավելի քան 7 մլրդ դրամ։
Dundee Precious Metals կանադական ընկերությունը խոշոր հանքարդյունաբերող միջազգային ընկերություն է, որը զբաղվում է թանկարժեք մետաղների արդյունահանմամբ, դրանց գնումով, հետազոտությամբ և մշակումով։
Ընկերության Հայաստանյան ներկայացուցիչ Deno Gold Mining–ը շահագործում է Շահումյանի բազմամետաղային հանքավայրը և Կապանի լեռնահարստացման կոմբինատի հանքը, որի բաժնետոմսերի 5 տոկոսը պատկանում է կանադական Dundee Precious Metals–ին։ ($1-411,33 դրամ է) –0—