Ամերիաբանկը մեկնարկում է «Ապրիր հայերեն» արշավը
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի./ԱՌԿԱ/. Ամերիաբանկը ս.թ. ապրիլի 17-ից հայտարարում է «Ապրիր հայերեն» արշավ, որը նպատակ ունի նպաստել հայրենական արտադրության ու ճանաչմանն ու զարգացմանը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։
«Բոլոր նրանք, ովքեր ս.թ. ապրիլի 17-ից մինչև մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում Ամերիաբանկում կներդնեն դրամային բանկային ավանդ, կստանան հաճելի անակնկալ՝ հայրենական ընկերության կողմից արտադրված նվեր», – նշում են բանկից։
Մասնակցելով «Ապրիր հայերեն» արշավին՝ հաճախորդները կստանան նաև հետևյալ հնարավորությունները.
· անվճար բացել մեկական հաշիվ ՀՀ դրամով և արտարժույթով
· անվճար ստանալ Օնլայն /Մոբայլ բանկ համակարգ (Ամերիա Թոքեն ծրագրային ապահովման կոդի օգտագործմամբ)
· անվճար տարեկան սպասարկմամբ ստանալ մեկ VISA Classic կամ MasterCard Standard վճարային քարտ:
«Ապրիր հայերեն» արշավի ներքո դրամային ավանդները ներդրվելու են Բանկում գործող պայմաններով՝ բացառությամբ ավանդի գումարի և ժամկետի.
· Ավանդի նվազագույն գումարը սահմանվում է 200,000 ՀՀ դրամ
· Ավանդի նվազագույն ժամկետը` 91 օր:
Նշենք, որ Ամերիաբանկն արշավի շրջանակներում համագործակցում է հետևայլ հայկական ընկերությունների հետ՝ «Տոսպ», «Դարման», «Չրենի», «Փամփ», «Մաունթի», «Արդեան», «Արտույտ», «Մայքոֆֆ», «Նաիրյան», «Բարի»:
«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:–0–