Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 23, կիրակի
եղանակը
Երևանում
+4

Արդշինբանկի «Ստանդարտ» և «Ստանդարտ+» փաթեթներ` նախատեսված ՄՓՄՁ-ների համար

24.10.2023, 13:42
Արդշինբանկը մշակել է հատուկ «Ստանդարտ» և «Ստանդարտ+» փաթեթներ՝ ՀՀ-ում գրանցված անհատ ձեռնարկատեր և իրավաբանական անձ հաճախորդների համար
Արդշինբանկի «Ստանդարտ» և «Ստանդարտ+» փաթեթներ` նախատեսված ՄՓՄՁ-ների համար

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Արդշինբանկը մշակել է հատուկ «Ստանդարտ» և «Ստանդարտ+» փաթեթներ՝ ՀՀ-ում գրանցված անհատ ձեռնարկատեր և իրավաբանական անձ հաճախորդների համար, հաղորդում է Արդշինբանկի մամուլի ծառայությունը։

Փաթեթները ներառում են մի շարք բանկային ծառայություններ, որոնք կօգնեն ձեռներեցներին ավելի արդյունավետ կառավարել իրենց ֆինանսները և իրականացնել բանկային գործարքներ: 

Փաթեթի արժեքը որոշվում է եռամսյակի ընթացքում հաշվի միջին օրական մնացորդով և կարող է տատանվել 0-ից մինչև 30,000 ՀՀ դրամ: Վճարումները կատարվում են եռամսյակը մեկ անգամ: 

Եթե ​​եռամսյակի ընթացքում հաշվի միջին օրական մնացորդը գերազանցում է 50 մլն ՀՀ դրամը, ապա «Ստանդարտ» փաթեթը կարելի է ձեռք բերել անվճար: 

«Հաճախորդները շատ ավելի հեշտ և արդյունավետ կիրականացնեն իրենց ֆինանսական գործունեությունը, եթե ծառայությունները ձեռք բերեն փաթեթով, հատկապես այն պարագայում, որ փաթեթային առաջարկներ մշակելիս հաշվի են առնվել բիզնեսի բոլոր հիմնական կարիքները»,- նշել են Արդշինբանկում: 

«Ստանդարտ» փաթեթը ներառում է.

  • բանկային հաշիվների բացում և վարում (անկախ արժույթից, առանց քանակային սահմանափակման),
  • Visa Gold (ֆիզ անձանց համար) և MC Business քարտի տրամադրում,
  • Ինտերնետ Բանկինգ ծառայության ակտիվացում և սպասարկում,
  • POS տերմինալների ակտիվացում:

«Ստանդարտ +» փաթեթը ներառում է.

  • բանկային հաշիվների բացում և վարում (անկախ արժույթից, առանց քանակային սահմանափակման),
  • Visa Gold (ֆիզ անձանց համար) և MC Business քարտի տրամադրում,
  • ՀՀ տարածքից դուրս OUR տարբերակով ամսական 2 փոխանցում 50% զեղչով,
  • POS տերմինալների ակտիվացում,
  • Ինտերնետ Բանկինգ ծառայության ակտիվացում և սպասարկում,
  • աշխատավարձային նախագիծ,
  • SME-FLEXI վարկ և ՓՄՁ հաճախորդների համար նախատեսված այլ վարկեր:

Փաթեթները տրամադրվում են ռեզիդենտ իրավաբանական անձանց կամ ԱՁ հաճախորդներին, որոնք գրանցված են ՀՀ-ում, ունեն ՀՎՀՀ և որոնց տնօրենը, հիմնադիրը և իրական շահառուն ՀՀ քաղաքացի է:

«Ստանդարտ» և «Ստանդարտ +» փաթեթների թողարկման և սպասարկման պայմաններին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:–0–