«Կիլիկիա» հայկական բիզնես ակումբը 150մլն դոլարի ներդրում կկատարի Հայաստանում
10.02.2023,
13:48
Խոսքը, մասնավորապես, գրինֆիլդ ֆորմատի տեխնոպարկ ստեղծելու մասին է, որը կունենա ավելի քան 100 000 քմ մակերես, 40 հա տարածք

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի./ԱՌԿԱ/. «Կիլիկիա» հայկական բիզնես ակումբը 150մլն դոլարի ներդրում կկատարի Հայաստանում։ Այս մասին հաղորդում է բիզնես ակումբի հայկական ներկայացուցչությունը։
Բանակցությունների արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ Հայաստանում իրականացնելու մի քանի խոշոր ներդրումային ծրագրեր` օգտագործելով հայկական կոլեկտիվ ռեսուրսը։ Խոսքը, մասնավորապես, գրինֆիլդ ֆորմատի տեխնոպարկ ստեղծելու մասին է, որը կունենա ավելի քան 100 000 քմ մակերես, 40 հա տարածք։Պլանավորվող ներդրումները մոտակա 5-7 տարում կկազմեն ավելի քան 150 մլն ԱՄՆ դոլար։
Բացի Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացումից, «Կիլիկիա» բիզնես ակումբը օգնում է նաև հայաստանցի իր գործընկերներին դուրս գալ ռուսական շուկա` օգտագործելով ռուսական խոշորագույն առևտրային ցանցերում ակումբի գործնական կապերը և ակումբի մասնակիցների բիզնես ենթակառուցվածքները։
«Կիլիկիա» հայկական բիզնես ակումբը ստեղծվել է 2014թ. Մոսկվայում: Այն ապակենտրոն, վերանձնյա և ցանցային հայկական ակումբ է, որը միավորում է հայ գործարարներին աշխարհի տարբեր երկրներից։–0–