Рейтинг@Mail.ru
USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+7

Կոնվերս Բանկի Վիզա քարտապանների համար Card to card փոխանցումների ակցիան՝ նոր ձևաչափով

09.07.2021, 19:05
Կոնվերս Բանկը շարունակում է Վիզա միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ Քարտից քարտ փոխանցումների ակցիան՝ այլ ձեւաչափով
Կոնվերս Բանկի Վիզա քարտապանների համար Card to card փոխանցումների ակցիան՝ նոր ձևաչափով

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Կոնվերս Բանկը շարունակում է Վիզա միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ Քարտից քարտ փոխանցումների ակցիան՝ այլ ձեւաչափով, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը:

Ակցիայի շրջանակում՝ մինչև 31.07.2021թ.-ը ներառյալ, ՀՀ-ից դուրս թողարկված VISA վճարային քարտերին/քարտերից ամենաշատ Card to card փոխանցումներ կատարած կամ ստացած 10-ական քարտապանները կստանան Երևան Պարկի 2-ական տոմս:

Փոխանցումներ կարելի է իրականացնել Կոնվերս բանկի Վճարային պորտալով և Մոբայլ բանկ համակարգով:

Նշենք, որ    Վիզա միջազգային վճարահաշվարկային համակարգի Card ot Card փոխանցումների նախորդ ակցիան ավարտվել է հունիսի 26-ին: Դրա շրջանակում ֆինանսական այդ կազմակերպությունը ՀՀ բանկերի Վիզա քարտապաններին էր առաջարկել կատարել քարտից քարտ փոխանցումներ Հայաստանից դուրս թողարկված ցանկացած VISA քարտի կամ ստանալ փոխանցում եւ ստանալ 1000 դրամի չափով քեշբեք:

Մանրամասները հետևյալ հղմամբ։ 

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:-0-