Рейтинг@Mail.ru
USD
398.09
EUR
410.31
RUB
3.8846
GEL
140.05
2025 թ. հունվարի 15, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Կոնվերս Բանկի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտված է

05.12.2024, 16:31
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային և դոլարային պարտատոմսերի հերթական տրանշերի տեղաբաշխման ավարտի մասին
Կոնվերս Բանկի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտված է

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային և դոլարային պարտատոմսերի հերթական տրանշերի տեղաբաշխման ավարտի մասին, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։

Նախատեսվածից երկու ամիս շուտ Բանկը հաջողությամբ տեղաբաշխել է 5 մլրդ ՀՀ դրամ եւ 5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսեր: Դրամային պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը 9.75% է, իսկ դոլարային պարտատոմսերինը՝ 4.5%, մարման ժամկետը՝ համապատասխանաբար 2 եւ 3 տարի, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:

Տեղաբաշխման հայտերի ավելի քան 80%-ը ներկայացվել է Converse Mobile հարթակով` ֆիզիկական անձ հաճախորդների կողմից:

Առաջիկայում պարտատոմսերը ցուցակման կներկայացվեն Հայաստանի ֆոնդային բորսա:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: