Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+17

Հեշտ և արագ. ինչպե՞ս շահավետ գումար փոխանցել ՌԴ–ից Հայաստան

21.03.2022, 13:08
Հաճախորդների համար հարմարավետության ապահովումը միշտ առաջնահերթություն է ծառայությունների ոլորտում գործող ցանկացած բիզնեսի համար
Հեշտ և արագ. ինչպե՞ս շահավետ գումար փոխանցել ՌԴ–ից Հայաստան

Կարո՞ղ եմ ՌԴ–ից Հայաստան գումար փոխանցել

Հաճախորդների համար հարմարավետության ապահովումը միշտ առաջնահերթություն է ծառայությունների ոլորտում գործող ցանկացած բիզնեսի համար։ Իսկ եթե խոսքը դրամական փոխանցումների մասին է, ապա այսօր դա առավել ան ակտուալ է։ Ավելին՝ երբ խոսքը ՌԴ–ից Հայաստան գումար փոխանցելու մասին է։ Նման ծառայություն կա, և այն ոչ միայն հեշտ է ու արագ, այլև` շահավետ ու հասանելի։ 

Ո՞վ կարող է օգտվել այս ծառայությունից 

pay_news_ill нативка id

Հայկական բանկերի ցանկացած քարտին ՌԴ–ից դրամական փոխանցումներ կատարելու հնարավորությունն ապահովում է «Ունիվերսալ վճարային տեխնոլոգիաներ» ռուսական ընկերությունը, որի օպերացիոն տնօրեն Ֆելիքս Խաչատրյանը նշում է, որ եթե ավելի վաղ փոխանցումները հասանելի էին միայն IDBank–ի քարտերին, ապա հիմա այս գործառույթը հասանելի է բոլոր հայկական բանկերի քարտապանների համար։ Տարբեր են միայն միջնորդավճարի չափն ու փոխանցում կատարելու ձևը։ 

Ի՞նչ է հարկավոր IDBank–ի և Հայաստանի մյուս բանկերի քարտերին գումար փոխանցելու համար

pay_2_phones нативка id

IDBank–ի քարտերին փոխանցում կատարելու համար բավական է միայն իմանալ ստացողի հեռախոսահամարը, որը կցված է նրա հաշվին։ Ընդ որում, փոխանցման միջնորդավճարը կկազմի ընդամենը 0,5%։ Հայկական մյուս բանկերի քարտերին փոխանցում կատարելու դեպքում պետք է նշել ստացողի քարտի համարը։ Այս դեպքում միջնորդավճարը ևս փոքր է` 0,9%։ 

Ինչպե՞ս կարելի է գումար փոխանցել Ռուսաստանից 

pay_news_phone_card нативка id

IDpay–ի բջջային հավելված միջոցով։ Ընդ որում ՌԴ–ից Հայաստան կարող են գումար փոխանցել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի քաղաքացիները։ Սկզբունքը նույնն է` անհրաժեշտ է անցնել հեռավար նույնականացում, կցել ռուսական ցանկացած բանկի VISA, Mastercard կամ МИР համակարգերի քարտը IDpay դրամապանակին և շահավետ պայմաններով ակնթարթորեն համալրել Հայաստանում գտնվող ստացող անձի հաշիվը կամ քարտը։     

Ի՞նչ պետք է անի IDBank–ի հաճախորդը, ով ՌԴ–ից գումար է ստանում հեռախոսահամարի միջոցով

pay_news_cred_cards нативка id

IDBank–ի քարտապանները պետք է քարտը կցեն իրենց հեռախոսահամարին։ IDBank–ի հաճախորդները կարող են ցանկացած պահի կցել իրենց քարտը կամ հաշիվը հեռախոսահամարին, ինչպես նաև փոխել քարտին կամ հաշվին կցված հեռախոսահամարը Idram&IDBank հավելվածի «Բանկինգ» բաժնում կամ IDBanking.am հարթակի «Հաշիվներ» բաժնում։ 

Հնարավո՞ր է այդպես հեշտ ու արագ գումար փոխանցել Հայաստանից Ռուսաստան 

pay_news_phone_mobile нативка id

Idram&IDBank հավելվածի միջոցով կարելի է ռուսական ռուբլով գումար փոխանցել Ռուսաստան IDpay հաշվին։ Դրա համար անհրաժեշտ է ռուբլով հաշիվ ունենալ IDBank–ում, որը կարելի է հեշտությամբ բացել առցանց հաշված վայրկյաններում։ Մկնիկի մի քանի քլիք և գումարը փոխանցված է։ Հայաստանից Ռուսաստան կատարվող դրամական փոխանցումների միջնորդավճարը ևս շատ շահավետ է` ընդամենը 0,9%։ IDpay դրամապանակի հաշվին ստացված գումարը կարելի է փոխանցել ռուսական ցանկացած բանկի քարտին ու տնօրինել այն։ 

Արդյոք ազդու՞մ են ՌԴ–ում Visa–ի և Mastercard–ի կողմից ներդրված ժամանակավոր սահմանափակումները IDpay–ի աշխատանքի վրա 

Ոչ, չեն ազդում։ Ռուբլով փոխանցումներն իրականացվում են ուղիղ` IDpay–ի աշխատանքն ապահովող ռուսական բանկի և IDBank–ի միջև տեխնոլոգիական ինտեգրման միջոցով։ 

IDBANK–Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ