Рейтинг@Mail.ru
USD
382.12
EUR
443.79
RUB
4.7327
GEL
141.24
2025 թ. նոյեմբերի 15, շաբաթ
եղանակը
Երևանում
+11

Ֆիլիպ Դելմոտը ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում

21.11.2022, 16:20
POD CONSULTING ընկերության հիմնադիր Ֆիլիպ Դելմոտը ընդգրկվել է Յունիբանկի   Խորհրդի կազմում
Ֆիլիպ Դելմոտը ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի./ԱՌԿԱ/. POD CONSULTING ընկերության հիմնադիր Ֆիլիպ Դելմոտը ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում: Որոշումը կայացվել է 2022թ. նոյեմբերի 10-ին «Յունիբանկ» ԲԲԸ-բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովում՝ հաշվի առնելով Ֆիլիպ Դելմոտի բազմամյա միջազգային աշխատանքային փորձը կապիտալի շուկաներում և ներդրումային ոլորտում, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը:

Ֆիլիպ Դելմոտը միջազգային ֆինանսների ոլորտում ճանաչված փորձագետ է, European Expertise & Expert Institute-ի (EEEI) անդամ և Gerson Lehrman Group-ի (GLG) փորձագետ: Ավելի քան 20 տարի նա ղեկավարել է կապիտալի շուկաները Լոնդոնի և Փարիզի ներդրումային բանկերի համար (Bank of America և Credit Agricole CIB): 2016թ.-ից Ֆիլիպ Դելմոտը խորհրդատվություն է մատուցում եվրոպական փոքր և միջին ձեռնարկություններին պարտատոմսերի գծով: Ֆիլիպ Դելմոտը հանդիսանում է ԱՊՀ երկրների ներկայացուցիչ Paris Europlace-ում, Ֆինանսների և ներդրումների հանձնաժողովի նախագահ FBA AEC-ում:

Այդպիսով Յունիբանկի Խորհրդի կազմը հետեւյալն է՝ Գագիկ Զաքարյան (նախագահ), Գեորգի Պիսկով, Էդուարդ Զամանյան, Հրահատ Արզումանյան, Արտեմ Կոնստանդյան, Վարդան Աթայան և Ֆիլիպ Դելմոտ:-0-