ՎԶԵԲ–ի նախագահը նշել է Հայաստանի համար դրական և բացասական հետևանքները միջազգային տուրբուլենտության հետևանքով
08.09.2022,
15:44
Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններն ազդել են Հայաստանի վրա էներգակիրների և պարենի գների բարձրացման տեսանկյունից

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններն ազդել են Հայաստանի վրա էներգակիրների և պարենի գների բարձրացման տեսանկյունից։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Օդիլ Ռենո–Բասոն` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։
«Բայց կա նաև դրական ազդեցություն` մարդկանց ներհոսք, մասնավորաես` ՏՏ ոլորտից։ Ընդ որում այս ոլորտն արդեն ուժեղ էր Հայաստանում», – հայտարարեց Ռենո–Բասոն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է տեղափոխվել մոտ 140 հազար ռուսաստանցի, հազարավոր ուկրաինացիներ և բելառուսներ։ Նրանց մի մասը, որոնց մեծամասնությունն աշխատում է ՏՏ հատվածում, մինչև հիմա Հայաստանում է։ Հաղորդվում էր նաև մի քանի տասնյակ ընկերությունների տեղափոխման մասին։–0–