Рейтинг@Mail.ru
USD
382.48
EUR
440.27
RUB
4.7307
GEL
141.4
2025 թ. նոյեմբերի 7, ուրբաթ
եղանակը
Երևանում
+3

Հարավկովկասյան երկաթուղու 2023թ.–ի ներդրումային ծրագիրը կգերազանցի 2մլրդ դրամը

08.02.2023, 13:21
Ընթացիկ տարում ենթակառուցվածքի և շարժակազմի տնտեսության զարգացման և պահպանման ծրագրերին նախատեսվում է հատկացնել 2 մլրդ 90 մլն դրամ
Հարավկովկասյան երկաթուղու 2023թ.–ի ներդրումային ծրագիրը կգերազանցի 2մլրդ դրամը
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի./ԱՌԿԱ/. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում մեկնարկել են 2023 թվականի ներդրումային ծրագրի իրականացումը: Ընթացիկ տարում ենթակառուցվածքի և շարժակազմի տնտեսության զարգացման և պահպանման ծրագրերին նախատեսվում է հատկացնել 2 մլրդ 90 մլն դրամ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ միջոցները, մասնավորապես, կներդրվեն գծային տնտեսության, էլեկտրաֆիկացման, էներգամատակարարման ոլորտում։

«Ընթացիկ տարում ներդրումային միջոցների հիմնական ծավալն ուղղվելու է ենթակառուցվածքների պահպանմանը և զարգացմանը, ինչն ուղղակիորեն ազդում է երկաթուղու անվտանգության և անխափան աշխատանքի վրա», – նշել է ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։

«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:–0–