Էկոնոմիկայի նախարարությունը 4 կազմակերպությունների հետ պայմանագրեր է կնքել 17 մլրդ դրամի ներդրում կատարելու մասին
12.01.2024,
19:52
Նախնական ներկայացված տվյալների համաձայն՝ կառուցված ենթակառուցվածքների դիմաց նախատեսվում է տրամադրել 1,031 մլրդ դրամ օժանդակություն

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հունվարի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, նախարար Վահան Քերոբյանի ներկայությամբ, տեղի է ունեցել 4 կազմակերպությունների («Յու Էմ Ագրո» ՍՊԸ, «Ագրոպրո» ՓԲԸ, «Եվրոպլաստ 999» ՍՊԸ, «Ջի Էն Սի ալֆա» ՓԲԸ) հետ Էկոնոմիկայի նախարարության՝ «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության տրամադրման միջոցառման շրջանակում փոխհատուցման տրամադրման վերաբերյալ պայմանագրերի կնքման արարողությունը։
Էկոնոմիկայի նախարարության կողմից պայմանագրերը ստորագրել է նախարարության գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանը։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել է, որ այս նախագիծն ընդունվել է դեռևս նախորդ տարի, և այս ընկերությունների հետ արդեն ստորագրվել են համաձայնագրեր, սակայն գոյություն ունեցող ծրագիրն անհարմար էր մեծ թվով ընկերություններին աջակցելու համար, այդ պատճառով այն փոխվեց, և անհրաժեշտություն առաջացավ կնքել նոր պայմանագրեր։
Չորս ընկերությունների հետ կնքվող պայմանագրերով նախատեսվում է իրականացնել մոտ 17 մլրդ դրամի ներդրում, ստեղծել 668 աշխատատեղ։ Նախնական ներկայացված տվյալների համաձայն՝ կառուցված ենթակառուցվածքների դիմաց նախատեսվում է տրամադրել 1,031 մլրդ դրամ օժանդակություն։
Միջոցառման շրջանակում ենթակառուցվածքներ են համարվում ճանապարհները, ջրամատակարարման (այդ թվում՝ ոռոգման նպատակով), ջրահեռացման, գազամատակարարման, էլեկտրամատակարարման և հեռահաղորդակցության համակարգերը։
«Յու Էմ Ագրո» ՍՊԸ–ն, «Ագրոպրո» ՓԲԸ–ն մտադիր են ներդրումներ կատարել ինտենսիվ այգիների ստեղծման մեջ, «Եվրոպլաստ 999» ՍՊԸ–ն՝ առաստաղների և քիվերի արտադրության մեջ, «Ջի Էն Սի ալֆա» ՓԲԸ–ն («Ռոստելեկոմի» հայկական դուստրը, խմբ․) միջոցներ կներդնի data կենտրոնների ստեղծման մեջ։–0–