Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-3

Հայաստանում պանիր արտադրող 70 ձեռնարկությունից միայն 11–ն է տեխնիկապես լավ հագեցած. փորձագետ

19.12.2013, 17:28
Հայաստանում պանիր արտադրող 70 ձեռնարկությունից միայն 11–ն է տեխնիկապես լավ հագեցած, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Հայաստանի պանիր արտադրողների միության նախագահ Արմեն Գիգոյանը։  
Հայաստանում պանիր արտադրող 70 ձեռնարկությունից միայն 11–ն է տեխնիկապես լավ հագեցած. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում պանիր արտադրող 70 ձեռնարկությունից միայն 11–ն է տեխնիկապես լավ հագեցած, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Հայաստանի պանիր արտադրողների միության նախագահ Արմեն Գիգոյանը։  

«Հայաստանում ամեն տարի պանրի արտադրության պահանջարկը ավելանում է, սակայն այդ ծավալների ավելացման համար հարկավոր են ժամանակակից տեխնիկական սարքավորումներ, որոնցից, ցավոք, շատ արտադրողներ դեռ զրկված են», – ասաց նա։

Գիգոյանը նաև ավելացրեց, որ հանրապետությունում արդիականացված սարքավորում ձեռք բերելու և ներդնելու համար հարկավոր են լուրջ ներդրումներ։

Հանրապետության պանրի շուկայում գոյություն ունեցող այլ խնդիրների թվում Գիգոյանը նշեց նաև կաթի որակի վերահսկողության բացակայությունը մինչև ձեռնարկության կողմից դրա գնումը։ Նրա կարծիքով` չնայած, որ գործարան բերվելուց հետո կաթը ենթարկվում է մանրակրկիտ վերամշակման, հարկավոր է ամբողջությամբ բացառել ձեռնարկությունների տարածք անորակ ապրանքի հայտնվելը:

Հայաստանը պանրի ավելի քան 25 տեսակ է արտադրում։ Ամեն տարի հանրապետությունում արտադրվում է մոտ 17 հազար տոննա պանիր։ Միաժամանակ պանրի տեսակներից շատերը, օրինակ` «Լոռին», «Չանախը», «Մոթալը», «Չեչիլը», «Եղեգնաձորը» բուն հայկական տեսակներ են։

ՀՀ ԱՎԾ տվյալներով` 2013 թ.–ի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվել է 15,138 տոննա պանիր` 2012 թ.–ի նույն ժամանակահատվածում արտադրված 15.413 տոննայի դիմաց։–0–