Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 26, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

ՀԿԵ ՓԲԸ գլխավոր տնօրենն ամփոփել է աշնանային զննման արդյունքները

22.10.2013, 16:29
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցն աշնանային զննման արդյունքներն է ամփոփել  հոկտեմբերի 22-ին կայացած խորհրդակցության ժամանակ:

ՀԿԵ ՓԲԸ գլխավոր տնօրենն ամփոփել է աշնանային զննման արդյունքները
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցն աշնանային զննման արդյունքներն է ամփոփել  հոկտեմբերի 22-ին կայացած խորհրդակցության ժամանակ:

«ՀԿԵ-ի Հայաստանում 5 տարիների աշխատանքի ընթացքում ներդրումների ծավալը կազմել է 100 մլրդ դրամ, որից 65 մլրդ դրամ ուղղվել է ենթակառուցվածքի արդիականացմանը: Այս տարիների ընթացքում վերանորոգվել է 300 կմ գիծ, տեղադրվել 412,5 հազ կոճղ: 2013 թվականին նախատեսված է կապիտալ վերանորոգել 15 կմ գիծ, 19 կմ գծում կկատարվի ուժեղացված միջինացված վերանորոգում, իսկ 31 կմ՝ ուժեղացված բարձված վերանորոգում», – մեջբերեցին գլխավոր տնօրենի խոսքերը ընկերության մամուլի ծառայությունից։

Ռեբեցի խոսքերով` այս տարվա ընթացքում դիտվում է գծի վիճակի բարելավում, իջնում է գծի բալային գնահատականը: Ինչպես նշեց ՀԿԵ գլխավոր տնօրենը, 2013 թվականի ընթացքում ապահովվել է գծի 100 բալից ցածր գնահատական առաջադրանքը: Ինչպես հիշեցրել է ՀԿԵ ղեկավարը, 2013 թվականի սեպտեմբերին գնահատականը կազմել է 94 բալ, մինչդեռ անցած տարվա սեպտեմբերին այն կազմում էր 150 բալ:

«Մենք լուծել ենք այս խնդիրը և նորոգել ենք այս տարվա սկզբին դեռ առկա բացասական գնահատական ունեցող տասնյակ կիլոմետրը: Հունիսին բացասական գնահատական ուներ միայն 1 կմ, օգոստոսին նման կիլոմետրեր չկար, իսկ սեպտեմբերին նեգատիվ գնահատական ստացել է 5 կմ գիծ» - հայտարարել է Վիկտոր Ռեբեցը:

Սակայն գլխավոր տնօրենը նշել է, որ, չնայած նման հաջողություններին, աշնանային զննման ընթացքում արձանագրվել էին մի շարք թերություններ:  Վիկտոր Ռեբեցի խոսքերով, այս թերությունների պատճառ է  ոչ թե կադրերի կամ նյութերի պակասը, այլ ղեկավարների ոչ արդյունավետ աշխատանքը:

«Սակայն հարկ է նշել նաև որոշ դրական միտումներ: Էապես բարելավել է Գյումրի և Մասիս կայարանների տեխնիկական վիճակը, հաջողություններ արձանագրվեցին էլեկտրիֆիկացման և էներգամատակարարման համակարգի աշխատանքում» - նշել է Ռեբեցը:

ՀԿԵ գլխավոր տնօրենը ընդգծել է, որ երկաթուղու համար նման դժվար աշնանային և ձմեռային ժամանակահատվածում ղեկավարներն ամեն շաբաթ պետք է անձամբ զննեն գծի վիճակը՝ բոլոր ջանքերը գործադրելով ենթակառուցվածքի առողջացման ծրագրի կատարման և արված նկատողությունների վերացման համար:

«Մեզ մեծ և լարված աշխատանք է սպասում», – նկատել է ընկերության ղեկավարը:

Հիշեցնենք, որ աշնանային  զննումն անցնում է երկաթուղում ամեն տարի: Անցկացվող միջոցառումների համակարգն ուղղված է երկաթուղու կայուն աշխատանքի ապահովվմանն աշնանն ու ձմռանը: Հատուկ ուշադրության կենտրոնում են, մասնավորապես, ձնամաքրման սարքերի պատրաստման, վերանորոգման և մասնագետների նախապատրաստման հարցերը:    

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:–0–