Рейтинг@Mail.ru
USD
391.81
EUR
422.41
RUB
4.6907
GEL
141.32
2025 թ. մարտի 28, ուրբաթ
եղանակը
Երևանում
+16

Հայաստանում կանցկացվի Armenian Business Forum

16.09.2021, 10:14
Ֆորումը կդառնա համագործակցության հարթակ Ռուսաստանի և Հայաստանի հայ ձեռներեցների համար և կստեղծի նոր բիզնես համայնք.ՎԻԴԵՈ
Հայաստանում կանցկացվի Armenian Business Forum
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 20 -ին Հայ գործարարների ասոցիացիան «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ Հայաստանում կանցկացնի երկրի հիմնական գործարար համաժողովը ՝ Armenian Business Forum (Հայկական բիզնես ֆորումը): Ռուսաստանի Դաշնությունը հանդես կգա որպես ֆորումի գործընկեր երկիր:

Ֆորումը կդառնա համագործակցության հարթակ Ռուսաստանի և Հայաստանի հայ ձեռներեցների համար և կստեղծի նոր բիզնես համայնք: Միջոցառման նպատակն է դաշտ ստեղծել Ռուսաստանի և Հայաստանի ձեռնարկությունների միջև արդյունավետ հարաբերությունների, ինչպես նաև երկու երկրների միջև տնտեսական կապերի կայուն զարգացման համար:

Ֆորումին կմասնակցեն ռուսաստանյան գործարար շրջանակների ներկայացուցիչներ, ՀՀ կառավարության անդամներ: Ծրագիրը ներառում է ձեռնարկատիրության, սփյուռքի ներդրումների, ԵԱՏՄ-ի վերաբերյալ քննարկումներ, ինչպես նաև լավագույն բիզնես գաղափարների, սկսնակ նախագծերի ներկայացում, որոնք կներկայացվեն հայ ձեռներեցներին:-0-