Հայաստանում գործող Pepsi և Coca-Cola Bottlers ընկերություններն առաջիկա երեք տարում կպահպանեն շաքարի ներկրման արտոնությունները
22.01.2015,
16:50
Հայաստանում գործող Pepsi և Coca-Cola Bottlers ընկերություններն առաջիկա երեք տարում կպահպանեն սեփական կարիքների համար շաքարի ներկրման արտոնությունները, հինգշաբթի լրագրողներին ասաց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը` ներկայացնելով կաբինետի անդամների կողմից ընդունված համապատասխան որոշման նախագիծը։
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գործող Pepsi և Coca-Cola Bottlers ընկերություններն առաջիկա երեք տարում կպահպանեն սեփական կարիքների համար շաքարի ներկրման արտոնությունները, հինգշաբթի լրագրողներին ասաց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը` ներկայացնելով կաբինետի անդամների կողմից ընդունված համապատասխան որոշման նախագիծը։
Ճշմարիտյանի խոսքով` ԵՏՄ-ին միանալու համաձայնագրի շրջանակում Հայաստանը բացառությունների ցուցակով սպիտակ շաքարի ներկրման ժամանակ պահպանել է մաքսատուրքերի արտոնությունները։
«Խոսքը շաքարի հատուկ տեսակի ներկրման մասին է երկու ընկերությունների համար` Pepsi և Coca-Cola Bottlers` տարեկան մինչև 4 հազ. տոննա ծավալով, որի դեպքում ընկերությունները մոտակա երեք տարվա ընթացքում կպահպանեն 10% ցածր մաքսատուրքը», - ասաց Ճշմարիտյանը։
Նա նշեց, որ կառավարության ներկա որոշմամբ, ԵՏՄ շրջանակում նախատեսված կարգի համաձայն, ընկերություններին կներկայացվի համապատասխան լիցենզիա` արտոնյալ ռեժիմով շաքար ներկրելու համար։
Կառավարության մեկ այլ որոշմամբ հաստատվել է շաքարի հումքի ներկրման կարգը զրոյական մաքսատուրքով` շաքարի արտադրության համար։
Ինչպես պարզաբանեց նախարարը, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո երկիրը 2015-2025 թթ. մաքսատուրքից ազատել շաքարեղեգի շաքարի հումքի ներկրումը` նախատեսված Հայաստանի տարածքում վերամշակման համար։
«Խոսքը շաքարի հումքի արտոնյալ ներկրման մասին է, որը գործում էր նաև մինչև ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը։ Բացի այդ, Հայաստանը թույլտվություն է ստացել մինչև 2017 թվականն այս ապրանքատեսակը ներառել բացառությունների ցանկում», – ասաց Ճշմարիտյանը։
ԵՏՄ–ի ստեղծման պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կողմից մայիսի 29–ին Աստանայում, փաստաթուղթը ուժի մեջ է մտել 2015 թ.–ի հունվարի 1–ից։ Հայաստանը պայմանագիրը ստորագրել է 2014 թ.–ի հոկտեմբերի 10–ին։ ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը վավերացրել են Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի խորհրդարանները։ Հայաստանը 2015 թ.–ի հունվարի 2–ին դարձել է ԵՏՄ–ի լիիրավ անդամ։–0–