Рейтинг@Mail.ru
USD
401.31
EUR
424.71
RUB
4.03
GEL
145.09

Կոնվերս Բանկը տեղաբաշխում է պարտատոմսերի երկրորդ տրանշը

01.11.2024, 13:30
Պարտատոմսեր կտեղաբաշխվեն ինչպես Converse Mobile հարթակի, այնպես էլ Բանկի մասնաճյուղային ցանցի միջոցով
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է պարտատոմսերի երկրորդ տրանշը
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկը հայտարարում է պարտատոմսերի հերթական տրանշի տեղաբաշխման մեկնարկը, հայտնում են բանկի մամուլի ծառայությունից։

01.11.2024 - 03.02.2025թթ. ընկած ժամանակահատվածում նախատեսվում է տեղաբաշխել 5 մլրդ ՀՀ դրամ և 5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսեր:

Դրամային պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը 9.75% է, իսկ դոլարային պարտատոմսերինը՝ 4.5%: Մարման ժամկետը համապատասխանաբար 2 և 3 տարի է, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:

Պարտատոմսեր կտեղաբաշխվեն ինչպես Converse Mobile հարթակի, այնպես էլ Բանկի մասնաճյուղային ցանցի միջոցով: Գործընթացի ավարտից հետո դրանք ցուցակման կներկայացվեն Հայաստանի ֆոնդային բորսա:

Նշենք, որ սա այս տարվա ընթացքում Կոնվերս Բանկի պարտատոմսերի երկրորդ տեղաբաշխումն է. ավելի վաղ՝ նախատեսված ժամկետից շուտ, Բանկը հաջողությամբ տեղաբաշխել էր 5 մլրդ դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսեր:

Պարտատոմսերի Ծրագրային ազդագրի և Թողարկման վերջնական պայմաններին հնարավոր է ծանոթանալ այստեղ:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: