Ամերիաբանկի ակտիվներն առաջին կիսամյակում աճել են 50%–ով` կազմելով 366,4 մլրդ դրամ
01.08.2013,
13:40
Ամերիաբանկի ակտիվները 2013թ.–ի առաջին կիսամյակում աճել են շուրջ 50%-ով և կազմել 366,4 մլրդ ՀՀ դրամ, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից, իսկ պարտավորություններն աճել են 57%-ով` կազմելով ավելի քան 327 մլրդ ՀՀ դրամ:

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկի ակտիվները 2013թ.–ի առաջին կիսամյակում աճել են շուրջ 50%-ով և կազմել 366,4 մլրդ ՀՀ դրամ, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից, իսկ պարտավորություններն աճել են 57%-ով` կազմելով ավելի քան 327 մլրդ ՀՀ դրամ:
Ընդ որում, ակտիվների աճը մեկ տարվա կտրվածքով կազմել է 65%, իսկ պարտավորությունների աճը` շուրջ 77%, տեղեկացվում է բանկի մամուլի ծառայության կողմից «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրված հաղորդագրության մեջ։
«Ամերիաբանկն ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով ակտիվների և պարտավորությունների մեծությամբ զբաղեցնում է բացարձակ առաջատարի դիրքը ՀՀ բանկային համակարգում»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ Բանկի զուտ շահույթը կիսամյակային արդյունքներով կազմել է 2,8 մլրդ դրամ` աճելով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ 12%-ով։
Ընդ որում Բանկի գործառնական զուտ եկամուտները հաշվետու ժամանակաշրջանում կազմել են 7,8 մլրդ ՀՀ դրամ` աճելով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ 20 %-ով, այդ թվում կոմիսիոն և այլ վճարների տեսքով ստացված զուտ եկամուտների աճը կազմել է 33 %:
Հաղորդագրության համաձայն, Բանկի ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում աճել են շուրջ 20 %-ով և կազմել ավելի քան 56 մլրդ ՀՀ դրամ:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, 2013թ. մայիսի 1-ից Ամերիաբանկի կողմից ներկայացրած «Ամերիա ավանդ» նոր առաջարկը, որ առաջին անգամ հայաստանյան բանկային համակարգում հնարավորություն ընձեռեց հրաժարվել ավանդական մեթոդներից և կառուցել ավանդը ավանդատուի համար նախընտրելի պայմաններով, մեծ հետաքրքրություն առաջացրեց ավանդատուների շրջանում` նպաստելով Ամերիաբանկի` ֆիզիկական անձանց ավանդների զգալի աճին:
Մամուլի ծառայությունից տեղեկացրեցին նաև, որ Բանկի վարկային պորտֆելը 2013թ.առաջին կիսամյակում աճել է շուրջ 11 %-ով և կազմել ավելի քան 156 մլրդ դրամ, ընդ որում պորտֆելի աճի 80%-ն ապահովվել է կորպորատիվ հաճախորդներին տրված վարկերի հաշվին:
Իսկ ՓՄՁ-ներին տրված վարկերն աճել են ավելի քան 18%-ով և կազմել 25 մլրդ ՀՀ դրամ: «Հատուկ ՓՄՁ-ների համար մշակված «Պարզ և արագ» վարկավորման փաթեթի նկատմամբ ձեռնարկատերերի կողմից ցուցաբերված մեծ հետաքրքրության շնորհիվ արշավի ժամկետը երկարաձգվել է մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ը»,– ասվում է հաղորդագրության մեջ։
«Պարզ և արագ» փաթեթի շրջանակներում կարելի է ստանալ 5 մլն ՀՀ դրամից մինչև 50 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթի չափով վարկ, որի տրամադրման նախնական հաստատման համար պահանջվում է ընդամենը երկու օր, ընդ որում` ներկայացվում են նվազագույն փաստաթղթեր: Բացի այդ, վարկառուներն օգտվում են մի շարք առավելություններից`վարկի տրամադրման համար միջնորդավճար չի գանձվում, անշարժ գույքի` որպես գրավ ապահովագրությունը և գրավի գնահատումն իրականացվում են Բանկի միջոցների հաշվին, տրամադրվում են VISA/MC Business և/կամ Gold տեսակի միջազգային վարկային քարտեր առանց հավելյալ ապահովության:
Բանկը նախատեսում է մինչև տարեվերջ ՓՄՁ-ների վարկային պորտֆելը հասցնել մինչև 33 մլրդ դրամի:
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: ($1-ը` 409,75 դրամ)-0-