Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

ԱՄՆ–ի խոշորագույն ավտոկոնցեռնի շահույթը կրճատվել է 53.7 տոկոսով

03.08.2012, 13:50
Ամերիկյան General Motors (GM) ավտոկոնցեռնի զուտ շահույթը, որ բաժին է ընկնում սովորական բաժնետոմսերի տերերին, կրճատվել է 35.7 տոկոսով` 2012 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով հասնելով մինչև 2.491 մլրդ դոլարի, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։ GM–ի համախառն հասույթը հաշվետու կիսամյակում կազմել է 75.373 մլրդ դոլար, ինչը 0.3 տոկոսով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից, գրում է РБК–ն։
ԱՄՆ–ի խոշորագույն ավտոկոնցեռնի շահույթը կրճատվել է 53.7 տոկոսով
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան General Motors (GM) ավտոկոնցեռնի զուտ շահույթը, որ բաժին է ընկնում սովորական բաժնետոմսերի տերերին, կրճատվել է 35.7 տոկոսով` 2012 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով հասնելով մինչև 2.491 մլրդ դոլարի, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։ GM–ի համախառն հասույթը հաշվետու կիսամյակում կազմել է 75.373 մլրդ դոլար, ինչը 0.3 տոկոսով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից, գրում է РБК–ն։

Ինչ վերաբերում է ընկերության՝ 2012 թվականի երկրորդ եռամսյակի ֆինանսական ցուցանիշներին, ապա GM–ի զուտ շահույթը կրճատվել է 41 տոկոսով և կազմել է 1.487 մլրդ դոլար։ Ավտոարտադրողի համախառն հասույթը հաշվետու եռամսյակում կրճատվել է 4.5 տոկոսով` մինչև 37.614 մլրդ դոլար։  

Միաժամանակ GM–ի մեկ բաժնետոմսի շտկված շահույթը 2012 թվականի 2–րդ եռամսյակում կազմել է 0.90 դոլար, ինչը 41.6 տոկոսով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից։ Մեկ բաժնետոմսի եռամսյակային շահույթը գերազանցել է շուկայի ակնկալիքները 0.74 դոլար մակարդակով, շնորհիվ այն բանի, որ Եվրոպայում իր գործունեությունից ունեցած 361 մլն դոլարի օպերացիոն վնասը ավելի ցածր է, քան 528 մլն դոլարի կանխատեսումը։

Հիշեցնենք, որ ավտոկոնցեռնի զուտ շահույթը 2012 թվականի առաջին եռամսյակում ընկել է ավելի քան երեք անգամ և կազմել 1 մլրդ դոլար։ Միաժամանակ GM–ի համախառն հասույթը հաշվետու ժամանակահատվածում աճել է 4.3 տոկոսով` մինչև 37.76 մլրդ դոլար։

Բացի այդ, 2012 թվականի փետրվարի վերջին  հայտնի դարձավ, որ General Motors–ը և ֆրանսիական ավտոարտադրող PSA Peugeot Сitroen–ը գլոբալ ռազմավարական դաշինք կկնքեն։ Ենթադրվում էր, որ գործարքի շրջանակներում GM–ը ձեռք կբերի  PSA Peugeot Сitroen–ի բաժնետոմսերի 7 տոկոսը, իսկ ֆրանսիական կոնցեռնը կավելացնի իր կապիտալը 1 մլրդ դոլարով։ Կողմերը ծրագրում էին շարունակել ավտոմեքենաների թողարկումն անկախ փոխմրցակցության հիմքից։

General Motors–ը ամերիկյան խոշորագույն ավտոկորպորացիա է, որն իր արտադրանքն է թողարկում աշխարհի 35 երկրում։ 2009 թվականի հունիսի մեկից General Motors –ն անցել է սնանկացման ընթացակարգի` ԱՄՆ–ի` սնանկացման մասին դաշնային օրենքի 11–րդ հոդվածով։ Դրանից հետո ընկերության բաժնետոմսերի 60 տոկոսն անցել է ԱՄՆ կառավարությանը, ևս 12 տոկոս` Կանադայի կառավարությանը։ 2010 թվականի նոյեմբերի 17–ին  GM–ն IPO է սկսել` ամերիկյան պետությանը պատկանող բաժնետոմսերի մի մասի իրացման համար։ Դա կազմում էր 23.1 մլրդ դոլար` դառնալով խոշորագույնն ԱՄՆ–ում։ Կազմակերպության կենտրոնակայանը գտնվում է Միչիգան նահանգի Դեթրոյթ քաղաքում։ -0-