Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
422.79
RUB
4.6543
GEL
141.19
2025 թ. մարտի 26, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+13

Ընկերության կառավարչի պաշտոնն ու միաժամանակ սեփականատեր լինելն ընդունելի է ոչ մեծ կազմակերպություններում. թոփ–մենեջեր

22.04.2013, 20:35
Ընկերության կառավարչի պաշտոնի և սեփականատիրոջ համատեղումը ոչ մեծ կազմակերպություններում, ինչպես դա հաճախ լինում է Հայաստանում, ընդունելի է,  կարծում է  Fidelity Investments ընկերության զարգացող շուկաների ռազմավարության գծով փոխնախագահ, Ամերիաբանկի տնօրենների խորհրդի անկախ անդամ Ռոբերտ ֆոն Ռեկովսկին։
Ընկերության կառավարչի պաշտոնն ու միաժամանակ սեփականատեր լինելն ընդունելի է ոչ մեծ կազմակերպություններում. թոփ–մենեջեր
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ընկերության կառավարչի պաշտոնի և սեփականատիրոջ համատեղումը ոչ մեծ կազմակերպություններում, ինչպես դա հաճախ լինում է Հայաստանում, ընդունելի է,  կարծում է  Fidelity Investments ընկերության զարգացող շուկաների ռազմավարության գծով փոխնախագահ, Ամերիաբանկի տնօրենների խորհրդի անկախ անդամ Ռոբերտ ֆոն Ռեկովսկին։

«Ընկերությունների մեծ մասում սեփականատերը և կառավարիչը նույն անձն է, նույն բաժնետերերը կամ նույն ընտանիքի անդամները, և դա միշտ չէ, որ նշանակում է, թե կորպորատիվ կառավարումը ցածր մակարդակում է»,– երկուշաբթի լրագրողներին ասաց Ռեկովսկին, ով նաև Ամերիաբանկի տնօրենների խորհրդի անկախ անդամ է։

Ըստ նրա, նման դեպքերում չեն բացառվում բավականին հստակ հարաբերությունները և հաճախորդների, և այլ բաժնետերերի հետ, բայց լինում է նաև այնպես, որ նշված անձանց հետ փոխգործակցության ուրվագիծն այդքան էլ հստակ չէ։

«Սակայն փոքր մասնավոր ընկերություններում, որտեղ կառավարիչն ու սեփականատերը մի անձ է, սովորաբար կորպորատիվ կառավարման համար մինորիտար բաժնետերերի ներգրավման անհրաժեշտություն չի առաջանում»,– ասաց Ռեկովսկին։

Նա ավելացրեց, որ ընկերության կառուցվածքը փոխվում է, երբ այն որոշում է ընդլայնել իր գործունեությունը` մտնել IPO շուկա, ֆոնդային շուկա կամ ֆինանսավորել կորպորատիվ պարտքը։ Այդ դեպքում կորպորատիվ կառավարումը դառնում է այն գործիքը, որով կարգավորվում է տվյալ գործունեությունը։

«Այսպիսով, կորպորատիվ կառավարման դերն աճում է այն դեպքում, երբ ընկերությունն ունի մեծ թվով մինորիտար ներդրողներ և երբ սեփականատերն ու մենեջերը տարբեր անձինք են»,– ընդգծեց  փորձագետը։


Ռոբերտ ֆոն Ռեկովսկին Հայաստան է ժամանել ապրիլի 19-ին, որպեսզի

Ամերիաբանկի կազմակերպած «Գլոբալ տնտեսական հեռանկարներն ու զարգացող շուկաների դերը» թեմայով քննարկման ժամանակ իր հարուստ փորձն ու գիտելիքները փոխանցի հայ ձեռնարկատերերին։

Ռոբերտ ֆոն Ռեկովսկին միջազգային ակտիվների կառավարման ավելի քան 23 տարվա փորձ ունի։

Fidelity Investments–ը աշխարհի ամենամեծ ընկերություններից մեկն է ֆինանսական ծառայությունների շուկայում։ 2012 թվականի դեկտեմբերի տվյալներով ընկերության ակտիվների ծավալը հասել է 1.4 տրլն դոլարի։-0-