Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+7

«Երևան Ջուր» ընկերությունը մտադիր է ջրի սակագների բարձրացման հայտ ներկայացնել ՀԾԿՀ–ին

26.02.2014, 19:37
«Երևան Ջուր» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացնելու 2014-2015 թվականների ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման համար առաջարկվող սակագների ճշգրտված հաշվարկները, տեղեկանում ենք ընկերության կայքից։
«Երևան Ջուր» ընկերությունը մտադիր է ջրի սակագների բարձրացման հայտ ներկայացնել ՀԾԿՀ–ին
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Երևան Ջուր» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացնելու 2014-2015 թվականների ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման համար առաջարկվող սակագների ճշգրտված հաշվարկները, տեղեկանում ենք ընկերության կայքից։

Մասնավորապես, նշվում է, որ  խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների մատուցման գործող սակագինը կազմում է 170.256 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ), միաժամանակ, ճշգրտված սակագինը` 177.746 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ):

Խմելու ջրի մեծածախ ծառայությունների մատուցման գործող սակագինը կազմում է 17.026 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ),  ճշգրտված սակագինը` 18.174 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ):

Ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման մեծածախ ծառայությունների մատուցման գործող սակագինը կազմում է 34.625 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ), իսկ ճշգրտված սակագինը` 36.947 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ):

Նշվում է նաև, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերությանը ստորգետնյա ջրերի հեռացման ծառայության մատուցման գործող սակագինը կազմում է 9.756 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ): Ճշգրտված սակագինը` 10.186 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ):

«Երևան Ջուր» ՓԲԸ-ն Հայաստանի ռեզիդենտն է: Հիմնադրվել է Generale des Eaux ֆրանսիական ընկերության կողմից։ 2005թ.–ի դեկտեմբերի 14-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարության` ի դեմս Ջրային տնտեսության պետական կոմիտեի,  և Veolia Water ընկերության միջև ստորագրվեց Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վարձակալության 10-ամյա պայմանագիրը:

Միջազգային օպերատորի ընտրությունն իրականցվել էր Համաշխարհային բանկի հովանու ներքո կազմակերպված միջազգային մրցույթի արդյունքում:
Ընկերությունն ունի մայրաքաղաքի ջրային համակարգի կառավարման իրավունք Երևանում, Արարատի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում: Ընկերության ջրամատակարարման ցանցն ունի 2120 կմ երկարություն: -0