Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 15, կիրակի
եղանակը
Երևանում
+23

Երկիր մոլորակի միջազգային օրվա կապակցությամբ Արդշինբանկի աշխատակիցները «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության հետ համատեղ տնկեցին 300 ծառ

06.05.2025, 14:24
Ապրիլի 19-ին՝ Երկիր մոլորակի միջազգային օրվան ընդառաջ, «Իմ անտառ Հայաստան» հասարակական բնապահպանական կազմակերպության հետ համատեղ իրականացվող նախագծի շրջանակում Արդշինբանկի աշխատակիցները մասնակցել են Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքում կայացած ծառատունկին
Երկիր մոլորակի միջազգային օրվա կապակցությամբ Արդշինբանկի աշխատակիցները «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության հետ համատեղ տնկեցին 300 ծառ

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի․/ԱՌԿԱ/․ Ապրիլի 19-ին՝ Երկիր մոլորակի միջազգային օրվան ընդառաջ, «Իմ անտառ Հայաստան» հասարակական բնապահպանական կազմակերպության հետ համատեղ իրականացվող նախագծի շրջանակում Արդշինբանկի աշխատակիցները մասնակցել են Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքում կայացած ծառատունկին, որի ընթացքում տնկվել է շուրջ 300 ծառ, հաղորդում է Արդշինբանկի մամուլի ծառայությունը։

«Իմ անտառ Հայաստան» կազմակերպության փորձառու մասնագետների ղեկավարությամբ իրականացված նախաձեռնությունը խորհրդանշորեն միավորեց շրջակա միջավայրի պաշտպանության շուրջ խնդիրները և երկու կազմակերպությունների թիմային աշխատանքը՝ հանուն կենսաբազմազանության պահպանման և Հայաստանի կայուն ապագայի։

Արդշինբանկից, մեկնաբանելով միջոցառումը, նշեցին․ «Արդշինբանկը հավատարիմ է պատասխանատու բանկային գործունեության սկզբունքներին և կարևորում է շրջակա միջավայրի կայունության ապահովումը և պաշտպանությունը։ Սա հիանալի օրինակ է մեր հաճախորդների և գործընկերների համար՝ ոչ միայն աջակցելու նախաձեռնությանը, այլև ամրապնդելու գործընկերությունը և համերաշխության ոգին բոլոր նրանց հետ, ովքեր հոգ են տանում մեր երկրի առողջ ապագայի մասին։ Այս առումով, Գեղարքունիքում տեղի ունեցած միջոցառումը մեր կարգախոսի՝ «Մենք ուժեղ ենք միասին», հստակ հաստատումն է»:

Հիշեցնենք, որ Արդշինբանկը, համագործակցելով «Իմ անտառ Հայաստան» հասարակական բնապահպանական կազմակերպության հետ, իրականացնում է երկարաժամկետ բնապահպանական ծրագիր, որի շրջանակում տնկվել է Արդշինբանկի անվանական անտառը։ Նախագիծը մեկնարկել է 2024 թվականի հոկտեմբերին. Լոռու մարզի Փամբակ համայնքի Լեռնաջուր բնակավայրի վարչական սահմաններում իրականացվել է ավելի քան 6 հեկտար տարածք զբաղեցնող անտառի տնկման աշխատանքներ, որի ընթացքում տնկվել են բացառապես տեղական անտառային ծառատեսակներ, հիմնականում կաղնի, կեչի, վայրի տանձ, վայրի խնձորենի, թխկի և թեղի։ Իրականացվող բնապահպանական ծրագրի նպատակներից է, որ Արդշինբանկի անվանական անտառը զգալիորեն ընդլայնի Լոռու «կանաչ թոքերի» մասշտաբներն ու հնարավորությունները և ընդհանուր առմամբ կլանի մոտ 2000 տոննա CO₂ վնասակար արտանետումները։

«Իմ անտառ Հայաստան» հասարակական կազմակերպությունը գործունեության 5 տարիների ընթացքում արդեն իրականացրել է ավելի քան 2,3 միլիոն ծառերի անտառտնկման և անտառվերականգնման աշխատանքներ Լոռու և Տավուշի մարզերի 750 հա տարածքում։ 

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։ Արդշինբանկը սպասարկում է ավելի քան 410,000 հաճախորդի՝ 2,100-ից ավելի աշխատակիցների աջակցությամբ։ Բանկում ներդրված է ծառայությունների մատուցման ու վաճառքի հզոր բազմախողովակ պլատֆորմ՝ 71 մասնաճյուղերով, համապարփակ մոբայլ և օնլայն բանկինգի համակարգերով։

Բանկն ունի երկրում ամենալայն մասնաճյուղային ցանցը, ինչպես նաև ներկայացուցչություն Փարիզում։ Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor's (BB- (Stable)), Moody’s (Ba3 (Stable)) և Fitch (BB- (Stable)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր: Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է: 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: