«Գազպրոմ» ՓԲԸ–ի 2015թ.–ի ներդրումային ծրագիրը շուրջ 11 մլրդ դրամ կկազմի
30.03.2015,
15:52
«Գազպրոմ» ՓԲԸ–ի 2015թ.–ի ներդրումային ծրագիրը կկազմի 10,99 մլրդ դրամ, նշվում է Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծում։

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /ԱՌԿԱ/. «Գազպրոմ» ՓԲԸ–ի 2015թ.–ի ներդրումային ծրագիրը կկազմի 10,99 մլրդ դրամ, նշվում է Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծում։
Ըստ որոշման նախագծի` Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանի վերակառուցման և ընդլայնման գործում 2015թ.–ին նախատեսված ներդրումները կկազմեն 1,3 մլրդ դրամ։
Ընկերությունը նախատեսում է մոտ 2,7 մլրդ դրամ ներդնել գազատրանսպորտային համակարգի վերանորոգման մեջ, իսկ գազափոխադրման համակարգում այլ ուղղություններով նախատեսված ներդրումները կկազմեն մոտ 577 մլն դրամ։
Որոշման նախագծի համաձայն, 2015 թ.–ին հանրապետության գազային ցանցին նոր բաժանորդների միացման համար «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի ներդրումները կկազմեն 319,4 մլն դրամ։
Գազաբաշխման համակարգի վերակառուցմանը նախատեսված է ուղղել 1,97 մլրդ դրամ, գազաբաշխման համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումները նախատեսված են մոտ 3,64 մլրդ դրամի չափով։
Միաժամանակ ՀԾԿՀ–ի որոշման նախագծում նշվում է, որ 2013թ.–ին ընկերությունն իրականացրել է 395 մլն դրամի լրացուցիչ աշխատանքներ, որոնք նախատեսված չէին 2013թ.–ի ներդրումային ծրագրով։ Կարգավորիչը նաև պարտավորեցրել է ընկերությանը մինչև 2015թ.–ի դեկտեմբերի 15–ը ներկայացնել 2016թ.–ի ներդրումային ծրագիրը։
Ընկերության 2013թ.–ի ծրագրի համաձայն` 2013 թ.–ի ներդրումները նախատեսված էին 7,7 մլրդ դրամի չափով։
Ընկերության 2014–2016թթ.–ի ներդրումային ծրագիրը նախատեսված էր 37,3 մլրդ դրամի չափով, որից գազատրանսպորտային համակարգին նախատեսված էր ուղղել 25 մլրդ դրամ, գազաբաշխման համակարգին` 12 մլրդ դրամ։ 2014–2016 թթ.–ին ընկերությունը նախատեսում էր ակտիվացնել ներդրումային քաղաքականությունը լուրջ ներդրումների անհրաժեշտության կապակցությամբ, որոնք հարկավոր էին գազատրանսպորտային համակարգի վերանորոգման և արդիականացման, Աբովյան ստորգետնյա գազապահեստարանի հնարավորությունների ընդլայնման, հաշվարկային համակարգի արդիականացման համար։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն բնական գազ է մատակարարում Հայաստանի ներքին շուկա։ Ընկերությունը նաև զբաղվում է բնական գազի տեղափոխմամբ, պահպանման, բաշխմամբ և իրացմամբ, ինչպես նաև գազատրանսպորտային համակարգի ու հանրապետության ստորգետնյա գազապահեստարանների վերանորոգմամբ և ընդլայնմամբ։
2013թ.–ի դեկտեմբերին «Գազպրոմն» ու «Գազպրոմ Արմենիան» 2014–2018 թթ.–ին Հայաստան ռուսական բնական գազի մատակարարման պայմանագիր ստորագրեցին, ըստ որի` «Գազպրոմ» կապահովի մինչև 2,5 մլրդ խորանարդ մետր գազի ամենամյա մատակարարում, արժեքը կորոշվի` գազի ռուսական գնագոյացման հետ կապված բանաձևով (1 դոլարը` 471,63 դրամ)։ -0-