Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 19, շաբաթ
եղանակը
Երևանում
+35

Glass world company գործարանը 217 մլն դրամ ներդրում կկատարի Հայաստանում ապակու վերամշակման վառարան գործարկելու համար

25.12.2014, 17:55
Ապակե տարաների արտադրությամբ զբաղվող Glass world company գործարանը 217 մլն դրամ ներդրում կկատարի Հայաստանում ապակու վերամշակման վառարան գործարկելու համար, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։
Glass world company գործարանը 217 մլն դրամ ներդրում կկատարի Հայաստանում ապակու վերամշակման վառարան գործարկելու համար
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ապակե տարաների արտադրությամբ զբաղվող Glass world company գործարանը 217 մլն դրամ ներդրում կկատարի Հայաստանում ապակու վերամշակման վառարան գործարկելու համար, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։

Ինչպես նշեց նախարարը, ընկերությունը ներմուծել է անհրաժեշտ սարքավորումները վառարանը գործարկելու համար։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև մարտի 1-ը։

«Վառարանը գործարկելուց հետո նախատեսվում է նվազեցնել արտադրանքի ինքնարժեքը և ավելացնել արտադրության ծավալն ու իրացումը։ Նախատեսվում է 10 նոր աշխատեղ ավելացնել»,– ասաց Ճշմարիտյանը։

Glass world company գործարանը Հայաստանում 1.75 մլրդ դրամի ներդրումային ծրագիր է իրականացնում։ Ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը ծրագրում է 100 նոր աշխատեղ ստեղել` միջինը 200 հազար դրամ աշխատավարձով։ Արտադրանքի շուրջ կեսը ծրագրվում է արտահանել ԱՄՆ, Բելառուս և Վրաստան։

Glass world company -ն հիմնվել է 2004 թվականին, Արզնու բյուրեղապակու գործարանի հիմքերի վրա K&K International limited-ի կողմից: 2004-2006 թվականներին գործարանն ամբողջովին վերակառուցվել և վերազինվել է ժամանակակից սարքավորումներով և հոսքագծերով: 

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 25-ի նիստում որոշում է կայացրել ներդրումային ծրագրի շրջանակում «Glass world company» փակ բաժնետիրական ընկերության կողմից 200 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը մինչև երեք տարի ժամկետով հետաձգելու մասին։ (1 դոլարը` 461,10 դրամ)—0—