Рейтинг@Mail.ru
USD
388.08
EUR
430.96
RUB
4.8131
GEL
141.56
2025 թ. մայիսի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

Երևան-Թբիլիսի գնացքը ձմեռային ամիսներին և Ամանորին կգործի ըստ ժամանակացույցի. ՀԿԵ

22.12.2014, 15:59
«ՀԿԵ» ՓԲԸ Երևան-Թբիլիսի միջազգային գնացքը ձմեռային ամիսներին և Ամանորին կգործի ժամանակացույցին համապատասխան, երկուշաբթի լրագրողներին ասաց «ՀԿԵ» գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը։
Երևան-Թբիլիսի գնացքը ձմեռային ամիսներին և Ամանորին կգործի ըստ ժամանակացույցի. ՀԿԵ
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.  «ՀԿԵ» ՓԲԸ Երևան-Թբիլիսի միջազգային գնացքը ձմեռային ամիսներին և Ամանորին կգործի ժամանակացույցին համապատասխան, երկուշաբթի լրագրողներին ասաց «ՀԿԵ» գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը։
Նրա խոսքերով` ընկերությունը չի նախատեսում փոխել գնացքների չվերթերը և ժամանակացույցը` չնայած տնտեսական միջավայրի փոփոխությանը և արժութային փոխարժեքների տարբերությանը։

«Գնացքների ժամանակացույցը չենք փոխում։ Այս տարի վերջին գնացքը Երևանից կմեկնի դեկտեմբերի 30-ին, իսկ Թբիլիսիից` 31-ից։ Ընդ որում, գնացքակազմը կհարմարեցվի վաճառված տոմսերի թվին»,- ասաց Ռեբեցը։ 

Նա միաժամանակ նշեց, որ ձմեռային ամիսներին Երևան-Թբիլիսի գնացքն աշխատում է օրումեջ գրաֆիկով։ 

Երևան-Թբիլիսի-Երևան գնացքն աշխատանքը վերսկսել հոկտեմբերի 2-ից` ամառային սեզոնից հետո, երբ դրան փոխարինում է «Արմենիա» ֆիրմային գնացքը` Երևան-Բաթումի-Երևան ուղղությամբ։
 
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: ($1-455,75 դոլար)-0-