Գործարար Ծառուկյանը մտադիր է գնել «Արմավիա» ավիաընկերությունը. թերթ
15.03.2013,
11:51
Հայտնի են դարձել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի հանդիպման որոշ մանրամասներ, գրում է «Հրապարակ» թերթը։

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /ԱՌԿԱ/. Հայտնի են դարձել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի հանդիպման որոշ մանրամասներ, գրում է «Հրապարակ» թերթը։
«Ծառուկյանը մտադիր է գնել ընկերությունը և համոզում է Բաղդասարովին սնանկություն հայտարարել, որից հետո կկայանա վաճառքի գործարքը։ Սակայն դրան դեմ է կառավարությունը, քանի որ աշխատավարձի պարտքերն աշխատակիցների բողոքների առիթ կդառնան, այդ իսկ պատճառով վաճառքը կարող է իրականացվել պարտքերի խնդրի լուծումից հետո»,– նշվում է հրապարակման մեջ։
Թերթը գրում է նաև, որ բանակցություններ են տարվում նաև երկու արտասահմանյան` ամերիկյան և իտալական ընկերությունների հետ։
Ինչպես նախօրեին գրել էր «Օրակարգ» թերթը, ՀՀ կառավարությունը դեռ չի կողմնորոշվել Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության արտոնագրի ժամկետը երկարաձգելու հարցում, որը լրացել է մարտի 14-ին։
«Արմավիա» ավիաընկերությունը ստեղծվել է 1996 թվականին և համապատասխանում է IATA միջազգային չափանիշներին: Այսօր «Արմավիա» ընկերությունը 40 ուղղություններով ավելի քան 100 չվերթ է իրականացնում դեպի 20 երկիր: -0-