Հարավկովկասյան երկաթուղում ենթակառուցվածքի աշնանային զննում է անցկացվում
02.10.2012,
15:50
Հարավկովկասյան երկաթուղում ենթակառուցվածքի աշնանային զննում է անցկացվում, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հարավկովկասյան երկաթուղում ենթակառուցվածքի աշնանային զննում է անցկացվում, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից։
Հաղորդագրության համաձայն՝ հատուկ հանձնաժողովը՝ «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի գլխավորությամբ, այսօր կքննի Այրումից մինչև Գյումրի երկաթուղային հատվածը:
Մինչև նոյեմբերի 15-ը անցնելու է գծի, հարակից տարածքների, արհեստական կառույցների, էներգամատակարարման, ավտոմատիկայի, տելեմեխանիկայի և կապի միջոցների զննումը։
«Հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 30-ը զննման կենթարկվի ՀԿԵ-ի լոկոմոտիվային և մոտորավագոնային ամբողջ շարժակազմը»,– նշվում է հաղորդագրության մեջ։
Զննման է ենթակա լոկոմոտիվների և շարժիչ վագոնային շարժակազմի ողջ պարկը, բացի սպասվող և նորոգման ուղարկվածից։
Զննման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու հակահրդեհային համակարգերի, գնացքների անվտանգ երթևեկությունն ապահովող սարքավորումների վիճակին:
Ենթակառուցվածքի զննման ժամանակ հանձնաժողովների ուշադրության կենտրոնում կլինեն կարևորագույն հանգույցներում և կայարաններում ձնամաքրման միջոցների պատրաստվածությունը, վերանորոգման աշխատանքների ընթացքը, կադրերի, ծառայողական-տեխնիկական շենքերի և կոմունալ տնտեսության պատրաստվածության մակարդակը, ինչպես նաև երկաթուղայինների համար աշխատանքի և հանգստի պայմանների ստեղծումը:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունը և իրականացնում է «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: 2008թ.-ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի համաձայն, կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:--0—