Հայ գործարարները պատրաստ են աշխատատեղեր տրամադրել սիրիահայերին
21.11.2012,
17:50
Ամենատարբեր ոլորտների շուրջ 30 հայկական ձեռնարկությունների ղեկավարներ սիրիահայերին աշխատատեղեր տրամադրելու պատրաստակամություն են հայտնել:

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ամենատարբեր ոլորտների շուրջ 30 հայկական ձեռնարկությունների ղեկավարներ սիրիահայերին աշխատատեղեր տրամադրելու պատրաստակամություն են հայտնել:
Չորեքշաբթի Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ կայացավ աշխատանք փնտրող սիրիահայերի հանդիպումը ձեռնարկատերերի հետ:
«Շնորհակալություն եմ հայտնում այն ընկերություններին, որոնք մեր հայրենակիցներին աջակցելու պատրաստակամություն հայտնեցին, և դիմում նրանց, ովքեր դեռևս դա չեն արել, իրենց վրա առնվազն մեկ սիրիահայի աշխատանք վերցնելու կոչով»,- ասաց Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Ըստ նրա, սիրիահայերն ավելի վաղ բարձր վարձատրվող պաշտոններ են զբաղեցրել կամ սեփական բիզնեսն են ունեցել: «Մենք ողջունում ենք ձեր ձգտումները, բայց առայժմ ձեզ պետք է մի այնպիսի աշխատանք գտնել, որ թույլ կտա հացի և ապրուստի գումար վաստակել»,- նշեց նախարարը:
Սփյուռքի նախարարության տվյալներով, այսօր աշխատանքի կարիք ունեն մոտ 3 հազար սիրիահայեր, իսկ աշխատանքի է ընդունվել շուրջ 160 մարդ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայության» գործակալության պետ Սոնա Հարությունյանն իր հերթին հայտնեց, որ սիրիահայերն արտահերթ կարգով ընդգրկվել են գործակալության կողմից իրականացվող զբաղվածության ծրագրերում:
«Ծրագրերի տվյալների համաձայն, սիրիահայերը կարող են մի շարք արտոնություններ ստանալ: Օրինակ, մենք պատրաստ ենք «անարդյունավետ» աշխատակցի՝ աշխատանքի ընդունելու դեպքում գործատուին փոխհատուցել նրա աշխատավարձի 50 տոկոսը, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձը (35 հազար դրամ)»,- ասաց նա:
Միջոցառման ընթացքում Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները հայտնեցին աշխատանք փնտրող սիրիահայերին Հայաստանում բիզնես բացելու և կառավարության կողմից տրամադրվող առավելությունների մասին, մասնավորապես, Ազատ տնտեսական գոտիների շրջանակներում:
Կառավարության կողմից վերջին ժամանակահատվածում ընդունվել է սիրիահայերի համար մի շարք արտոնություններ սահմանող 12 որոշում:
Սիրիահայերին աշխատատեղեր տրամադրելու իրենց պատրաստակամության մասին հայտնել են «Գիզա» (հիդրոմեկուսացում և տեխնիկական վերահսկողություն), «Արմմոբիլ» (անվտանգության և թիկնապահային գործունեություն ), «Անի-Հաս» (անհատույց հանրային սննդի օբյեկտի տարածք է տրամադրում), «Պրոֆայլ» (շինարարություն), «Հայկական ծրագրեր» (հաշվապահական և բանկային համակարգերի մշակում, ներդրում, սպասարկում), «Ույուտ-Սերվիս» (ավտոսպասարկում), «R&V comfort» (շինանյութերի ներկրում և վաճառք, ճարտարապետական նախագծում), «Մեդիա Գրուպ» (գովազդ), SDCM (ՏՏ ծառայություններ կառուցվածքային ֆինանսավորման ոլորտում), Երևանի ոսկերչական գործարանը:
Հայկական բուհերում այսօր սովորում է մոտ 200 սիրիահայ, իսկ դպրոցներում և մանկապարտեզներում՝ շուրջ 500 երեխա:
Միգրացիայի պետական ծառայության տվյալներով, հանրակացարաններում այսօրվա դրությամբ ապրում է Սիրիայից ժամանած 32 ընտանիքներ, որոնց համար առանձնացվել է 28 սենյակ: Մոտ 350 սիրիահայ ընտանիքներ բնակարաններ են վարձակալում, մոտ 50 ընտանիքներ ապրում են հարազատների մոտ:
Սիրիայի հայկական համայնքը համարվում է սփյուռքի խոշորագույն կառույցներից մեկը: Հայերը, հիմնականում, ապրում են Հալեպում, Դամասկոսում, Լաթաքիայում և այլ քաղաքներում: Երկրում տիրող լարված ռազմաքաղաքական իրավիճակի հետևանքով սիրիահայերի արտագաղթ է սկսվել դեպի պատմական հայրենիք: Վերջին տվյալներով, Հայաստանում են գտնվում 5 հազար սիրիահայեր:
Երկրում տիրող լարված ռազմաքաղաքական իրավիճակի հետևանքով սիրիահայերի արտագաղթ է սկսվել դեպի պատմական հայրենիք:-0-