Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

Հայաստանի տնտ. սուբյեկտները կարող են անվճար էլեկտրոնային ստորագրություն ստանալ մինչև նոյեմբերի 30-ը. Պետեկամուտների կոմիտե

25.10.2012, 19:31
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ ընդունեց որոշում, որի համաձայն՝ նույնականացման քարտեր ստացած աշխատակիցները պետք է դիմեն Պետեկամուտների կոմիտե PIN կոդ ստանալու համար:

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ ընդունեց որոշում, որի համաձայն՝ նույնականացման քարտեր ստացած աշխատակիցները պետք է դիմեն Պետեկամուտների կոմիտե PIN կոդ ստանալու համար:

Դրանից հետո Կոմիտեն նրանց տվյալները կփոխանցի համապատասխան կառույցին՝ օգտագործելու համար:

«Այդ գործընթացը խթանելու համար որոշում է ընդունվել անվճար էլեկտրոնային ստորագրություն տրամադրել այն անձանց, ովքեր PIN կոդ ստանալու համար պետական կառույցին կդիմեն մինչև նոյեմբերի 30-ը: Բացի այդ, կառավարությունը պետբյուջեի միջոցների հաշվին կփոխհատուցի նրանց պետտուրքը՝ 3 հազար դրամի չափով», - պարզաբանեց Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանը կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:

Նրա խոսքերով՝ Հայաստանում 2013թ. հունվարի 1-ից միասնական եկամտահարկի ներդրման կապակցությամբ, որը կփոխարինի ներկայումս գործող եկամտահարկը և սոցապահովության վճարները, տնտեսվարող սուբյեկտները պետք է իրենց հաշվետվությունները Կոմիտե ներկայացնեն բացառապես էլեկտրոնային տարբերակով: 

Ալավերդյանը հայտնեց, որ այսօրվա դրությամբ Հայաստանում արդեն մոտ 10 հազար տնտեսվարող սուբյեկտներ իրենց հաշվետվությունները Կոմիտե են ներկայացնում էլեկտրոնային տարբերակով:  --0--