Հայկական ընկերությունները արևմտյան կազմակերպությունների հետ աշխատանքի փորձի պակաս ունեն. հոլանդացի փորձագետ
01.11.2012,
19:11
Հայկական ընկերությունները արևմտյան կազմակերպությունների հետ աշխատանքի փորձի պակաս ունեն, հինգշաբթի լրագրողներին ասաց «Մասնավոր հատվածի ներդրումային ծրագիր» (Private Sector Investment - PSI) ներդրումային դրամաշնորհային կազմակերպության խորհրդատու Արկո Ֆան Վեսելը` Երևանում ծրագրի շնորհանդեսի ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական ընկերությունները արևմտյան կազմակերպությունների հետ աշխատանքի փորձի պակաս ունեն, հինգշաբթի լրագրողներին ասաց «Մասնավոր հատվածի ներդրումային ծրագիր» (Private Sector Investment - PSI) ներդրումային դրամաշնորհային կազմակերպության խորհրդատու Արկո Ֆան Վեսելը` Երևանում ծրագրի շնորհանդեսի ժամանակ։
«Դեռևս ոչ շատ հայկական ընկերություններ արևմտյան ընկերությունների հետ բիզնես վարելու փորձ ունեն, սակայն ես կարծում եմ, որ դա մեծ խնդիր չէ, և դա կարելի է շատ շուտ սովորեցնել»,- ասաց նա։
Ըստ Վեսելի` PSI ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություններ ֆինանսավորել, կարող է օժանդակել փորձի ձեռք բերմանը և միաժամանակ հանրապետությունում ներդրումային միջավայրի բարելավմանը` դրանով խթանելով Հայաստանի տնտեսության զարգացումը։
Նա տեղեկացրեց, որ ծրագիրն ընդգրկում է տնտեսության տարբեր ոլորտներ, մասնավորապես, գյուղատնտեսությունում, արդյունաբերությունում, ինչպես նաև ծառայությունների ոլորտում։
«Դրամաշնորհի չափը չպետք է գերազանցի 1,5 մլն եվրոն, որի 50%-ը կծածկվի ծրագրի շրջանակներում, իսկ մյուս մասը` նախագծի գործընկերների կողմից», - նշեց նա։
Միաժամանակ Վեսելը նշեց, որ PSI ծրագիրը Հայաստանում գործում է արդեն 10 տարի, սակայն չնայած դրան` հայկական մասնավոր կազմակերպությունները դեռևս չեն շտապում օգտվել դրանից։
«Գուցե խնդիրը իրազեկվածության ցածր մակարդակն է։ Այդ պատճառով մենք կազմակերպեցինք այսօրվա միջոցառումը, որպեսզի պատշաճ կերպով հայկական կազմակերպություններին ներկայացնենք մեր ծրագրերը», - ասաց Վասելը։
Նա հայտնեց նաև, որ PSI ծրագիրը իրականացվում է աշխարհի 50 երկրներում, այդ թվում` Վրաստանում և Մոլդովայում։
Զարգացման հայկական գործակալության ներդրումների խթանման դեպարտամենտի տնօրեն Նատալյա Արծրունին իր հերթին նշեց, որ ծրագրերի ֆինանսավորման ժամանակ հիմնական նախապատվությունը տրվում է նորարարական ծրագրերին։
Նա հայտնեց նաև, որ PSI ծրագրի շրջանակներում Հայաստանում արդեն երեք ծրագիր է իրականացվում` երկուսը գյուղատնտեսության և մեկը` բժշկության ոլորտներում։
«Մասնավոր հատվածի ներդրումային ծրագիր» դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Նիդեռլանդների արտաքին գործերի և համագործակցության զարգացման նախարարության կողմից և աջակցում է զարգացող շուկաների նորարարական ներդումային նախագծերին։--0--